
Աննախադեպ կրակոցներ Երասխի մետաղաձուլարանի ուղղությամբ
Ջի Թի Բի Սթիլ ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վերջին օրերին՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ
աննախատեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը:
Կատարվել է ավելի քան 60 կրակոց:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ադրբեջանցիները թիրախավորել են Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքում իրականացվող խոշոր հայ-ամերիկյան ներդրումային նախագծի շրջանակներում կառուցվող մետաղաձուլարանը։