ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
"Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2008 թվականի ծրագրի" շրջանակներում գիտահետազոտական ծրագրերի համար դրամաշնորհների հատկացման նպատակով կազմակերպությունների ընտրության
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2008 թվականի ծրագրի» շրջանակներում Գյումրի քաղաքում գիտահետազոտական աշխատանքների և սկսնակ կազմակերպությունների զարգացումը խթանելու նպատակով հայտարարում է հետազոտական աշխատանքների և խոստումնալից նորարարական գաղափարների (ծրագրերի) իրականացման դրամաշնորհի մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել Գյումրիում գործող և/կամ համատեղ ծրագրեր իրականացնող կազմակերպություններ։
Մրցույթի հրավեր ստանալու նպատակով կարող եք դիմել մրցութային հանձնաժողովի քարտուղար Ն. Նիկողոսյանին` հետևյալ հասցեով` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 9-րդ հարկ, 914 սենյակ, հեռ. 566861։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2008թ. դեկտեմբերի 15-ը, ժամը 18:00-ն։
Մրցութային հանձնաժողով։