
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն հուլիսին կրճատվել է 0.5%-ով
Մեծ Բրիտանիայի տնտեսությունը հուլիսին նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 0.5%-ով։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության ծառայության զեկույցում։
Մեծ Բրիտանիայի արտադրությունը նշված ժամանակահատվածում նվազել է 0.7%-ով, իսկ ծառայությունների և շինարարության ոլորտները կրճատվել են 0.5%-ով։ Ինչպես ընդգծել է Sky News-ը, բրիտանական ՀՆԱ ցուցանիշները հուլիսին ավելի ցածր են եղել, քան ակնկալում էին փորձագետները։ Ըստ վերլուծաբանների՝ թագավորության տնտեսությունը անկել է զանգվածային գործադուլների և ամառվա կեսերին անձրևոտ եղանակի ֆոնին:
Ավելի վաղ ONS-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է 0.2%-ով՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ 2023-ի առաջին եռամսյակի վերջում թագավորության ՀՆԱ-ն աճել է 0.1%-ով։