Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
13/07/2012 17:26
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարական հաստատությունների եւ կառավարման տնօրինության ղեկավար Ալֆոնսո Զարդիին: Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստան–ԵԽ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտում գործակցությանը:

Փոխվարչապետը նշել է, որ առկա է փոխգործակցության լուրջ օրակարգ եւ վստահություն հայտնել, որ «Եվրոպայի խորհուրդ–Հայաստան. 2012-2014թթ. գործողությունների ծրագրի» իրականացումը կնպաստի երկրում ժողովրդավարության ամրապնդմանը:

«Կառավարության համար տեղական ժողովրդավարության զարգացման խնդիրները գերակայություն են: Մի քանի ուղղությամբ փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք կարող են արդեն կիրառվել առաջիկա տարիների ընթացքում»,-ասել է Ա. Գեւորգյանը: Անդրադառնալով այդ ուղղություններին` նա նշել է համայնքների խոշորացման խնդիրը, համայնքների կարողությունների հզորացումը, որի նպատակով արդեն բավականաչափ աշխատանք է իրականացվել եւ ԱԺ են ներկայացվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Որպես հաջորդ խոշոր ուղղություն նա առանձնացրել է տեղական ժողովրդավարության հիմքերի ամրապնդումը` հատկապես ավագանու ինստիտուտի կայացման եւ մասնակցության լայն հնարավորությունների ապահովման միջոցով: Այս համատեքստում մշակվել է օրինագիծ, որը կոչված է ապահովելու Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ` Ուտրեխտի արձանագրության կիրառությունը:

Ա. Գեւորգյանը նշել է, որ ուշադրության կենտրոնում են նաեւ տարածքային մակարդակով ժողովրդավարության նոր հնարավորությունների եւ մեխանիզմների ներդրման հարցերը: Կառավարության վերջին տարիների գերակայություններից է տարածքների համաչափ զարգացման հիմախնդիրը, որի լուծման ուղղությամբ եւս մեծ անելիքներ կան:

Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման համար փոխվարչապետն անխուսափելի է համարել  բարեփոխումների իրականացումը եւ շնորհակալություն հայտնել եվրոպացի գործընկերներին աջակցության համար:

Ալֆոնսո Զարդին գոհունակություն է հայտնել, որ տեղական բարեխումները գտնվում է թե կառավարության, թե Ազգային ժողովի առաջնահերթությունների շարքում: Նա նշել է, որ ԵԽ–ն համակարծիք է բարեփոխումների ուղղությունների հետ եւ կիսում է այդ հարցում Հայաստանի իշխանությունների մոտեցումները: «Եվրոպայի խորհուրդ–Հայաստան. 2012-2014թթ. գործողությունների ծրագիրը ներառում է նաեւ ՏԻ վերաբերյալ բաժին, եւ մենք պատրաստակամ ենք օժանդակելու այդ բարեփոխումներին»,-վստահեցրել է նա:

Կողմերը քննարկել են նաեւ Գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված համատեղ աշխատանքներին առնչվող հարցեր: Արձանագրվել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհստակեցվեն այն կոնկրետ քայլերը, որոնք պետք է ապահովեն ծրագրի կատարումը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91