Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՀՀ-ԼՂՀ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
17/07/2012 11:20
Կիսվել

ՀՀ-ԼՂՀ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի հարկային պետական ծառայության միջև համագործակցությունը սկիզբ է դրվել երկու կառույցների ստեղծման առաջին իսկ օրվանից: Ինչպես նշվում է ՊԵԿ հայտարարության մեջ՝ համագործակցության շրջանակում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես  էլ աշխատանքային խմբերի միջև:

Օրերս աշխատանքային այցով Ստեփանակերտում էր ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ ղեկավարների կողմից 2012-14թթ. համագործակցության միջոցառումների ծրագիր  է ստորագրվել:

Երկու կառույցների ղեկավարներն ընդգծել են, որ համագործակցությունը կշարունակվի միջոցառումների ընդլայնված շրջանակով: Նախատեսվում են հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով օրենսդրության և վարչարարական փորձի ուսումնասիրություն և փոխառության նպատակով մասնագետների և աշխատանքային խմբերի փոխադարձ այցելություններ, Լեռնային Ղարաբաղի հարկային պետական ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործում համակողմանի օժանդակության ցուցաբերում, ինչպես նաև ՊԵԿ–ի և ՀՊԾ–ի միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հնարավորություների զարգացում, հսկողության իրականացում, իրավախախտումների բացահայտում և կանխարգելում:

Արցախի ՀՊԾ–ի անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով նախատեսվում է մասնագետների ներգրավումը ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներին: Եռամյա համագործակցության ընթացքում կոմիտեն կշարունակի օժանդակությունը ԼՂՀ հարկային դաշտի վերաբերյալ տեղեկատվական նյութերի, ձեռնարկների պատրաստման, ինչպես նաև «Հարկատու» եռամսյակային պարբերականի հրապարակման գործում:

Այցի ընթացքում ամփոփել են 2009-11թթ. եռամյա համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները: Ընդգծվել է, որ հաջողվել է կյանքի կոչել նախատեսված բոլոր միջոցառումները: Մասնավորապես, երկու կառույցների աշխատանքային խմբերի, մասնագետների փոխադարձ այցելություններ են կազմակերպվել, որոնց  ընթացքում քննարկվել են հարկային վարչարարության կատարելագործման, հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման, հսկողությանն ուղղված հարցեր: ՊԵԿ մասնագետների կողմից ծրագրի շրջանակում, միաժամանակ, պարբերաբար մեթոդաբանական օժանդակություն է ցուցաբերվել դատաիրավական, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

Այցի ընթացքում ՊԵԿ նախագահը  Գագիկ Խաչատրյանը հանդիպում է ունեցել նաև Արցախի գործարարների հետ, որտեղ քննարկվել են ՀՀ տարածքով կամ ՀՀ մաքսային սահմանով ներմուծման-արտահանման գործարքներ իրականացնելու ընթացքում ծագող խնդիրները:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91