Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ԲՈՒՀԵՐ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 12 ՀԱԶԱՐ ԴԻՄՈՐԴ
17/07/2012 12:30
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ԲՈՒՀԵՐ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 12 ՀԱԶԱՐ ԴԻՄՈՐԴ

Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նիստի օրակարգում ընդգրկվել են մի շարք հարցեր, մասնավորապես, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքների ներկայացում, ատեստատ չներկայացրած դիմորդների ատեստատների ներկայացման հարցի քննարկում, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 105-106-րդ և 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010թվականի N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի (ԵՊԲՀ` 2 և ՀՊՄՀ` 4) մրցույթի անցկացում և հաստատում:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ ՊՆ ներկայացվող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հավակնող արական սեռի դիմորդների ցուցակի նախապատրաստման, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփման և ըստ բուհերի ընդունելության ցուցակի հաստատման, ինչպես նաև քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների (գրությունների) քննարկման հարցեր:

Վերոնշյալ հարցերը ներկայացրել և համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ով, մասնավորապես, տեղեկացրել է, այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 12108 դիմորդ, որոնցից 10470-ը` վճարովի, իսկ 1638-ը` անվճար ուսուցման համակարգ:

Համաձայն ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի)  կարգի 108-րդ կետի` այս տարի առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների  7 հաղթող, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների  19 մրցանակակիր, ովքեր ընդունելության դիմում–հայտում հայտագրել են համապատաuխան մաuնագիտությունները:

Նիստի ավարտին քննարկվել են նաև ընդունելության արդյունքում թափուր մնացած տեղերի վերաբաշխման և լրացուցիչ փուլի համար ըստ մասնագիտությունների տեղերի ներկայացման հարցեր:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52