ԱՄՆ-ում հեղինակավոր ավտոարտադրողների շուրջ 13 հազար աշխատակից գործադուլ է անում
ԱՄՆ-ում երեք խոշոր ավտոարտադրող ընկերությունների՝ General Motors-ի, Ford-ի և Jeep-ի գործարանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Պահանջն աշխատավարձերի բարձրացումն է։
Միսսուրիում, Միչիգանում և Օհայում գտնվող գործարաններում գործադուլ է սկսվել միաժամանակ՝ ավտոարտադրողների միացյալ արհմիության 88-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ․ ընկերությունների և աշխատակիցների միջև 4 տարով կնքված պայմանագրերի ժամկետը լրացել է սեպտեմբերի 14-ին։
Գործադուլին մասնակցում է ավտոարտադրության ոլորտի շուրջ 13 հազար աշխատակից։ Արհմիությունում հայտնել են, որ եթե ընկերություններն ավելի լավ առաջարկներ չանեն, ապա գործադուլներին ավելի շատ գործարաններ կմիանան։
Եթե գործադուլները երկար տևեն, ապա մեքենաները սրահներում կարող են սպառվել, և գները կարող են բարձրանալ։