
ՏՄՊՊՀ ՆԻՍՏ – ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵՑ ԳՆԵԼ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 25%-Ը ԵՎ ՄԵԿ ԲԱԺՆԵՏՈՄՍ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ «Արարատբանկի» համակենտրոնացման վերաբերյալ հարցը:
ՎԶԵԲ-ը դիմել էր Հանձնաժողով, հայտնելով, որ պատրաստվում է գնել «Արարատբանկի» նոր թողարկված հասարակ անվանական բաժնետոմսեր, որոնք կազմելու են «Արարատբանկի» կանոնադրական կապիտալի 25 տոկոսը` գումարած մեկ բաժնետոմս: Ներկայացվել է նաեւ ընկերությունների համակենտրոնացման հայտարարագիրը:
Դիմումի հիման վրա Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի արդյունքում Հանձնաժողովը համարեց, որ առկա չեն ընկերությունների համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ հանգամանքներ, ուստի Հանձնաժողովը թույլատրեց համակենտրոնացումը: