Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1039 ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ
24/07/2012 15:24
Կիսվել

ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1039 ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ

2012  թվականի առաջին կիսամյակում ՀՀ Մտավոր սեփականության գործակալությունը գյուտերի և օգտակար մոդելների մասով ստացել է 93 հայտ, որոնցից՝ 69 գյուտի և 24 օգտակար մոդելի հայտ: Միևնույն ժամանակ, ֆիրմային անվանումների մասով ստացվել է 1327 հայտ, որոնցից գրանցվել է ընդամենը 1039 անվանում, մերժվել՝ 288-ը։ “Հայ”, “Հայաստան”, “Հայկական”  բառերի եւ դրանց թարգմանությունների օգտագործման համար տրվել է 4 թույլտվություն։

Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների մասով ազգային ընթացակարգով ստացվել է ապրանքային նշանների գրանցման 862 հայտ, որից 48-ը մերժվել են: Միջազգային  ընթացակարգով ստացվել է 1680 ծանուցում, որից 186-ը մերժվել է: Միևնույն ժամանակ, ազգային ընթացակարգով ստացվել է արդյունաբերական նմուշի գրանցման 26  հայտ,  որից 7-ը գրանցվել է: Միջազգային ընթացակարգով  ստացվել է 66 ծանուցում, որից մերժվել են 4-ը:

Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների՝ հաշվետու ամիսներին գործակալության կողմից պատրաստվել և համապատասխան գրառումներով իրավատերերին է հանձնվել 545 ապրանքային նշանների և 5  արդյունաբերական նմուշների վկայագիր, 70  գյուտի և 20  օգտակար մոդելի արտոնագիր,  հրապարակման է հանձնվել 217  ապրանքային նշաններին վերաբերող փոփոխություններ: Պատրաստվել և իրավատերերին է հանձնվել 3  հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վկայագիր: Կայացվել է 69 պայմանագրի գրանցման մասին որոշում,  69 գրառումներ է կատարվել ապրանքային նշանների գրանցամատյանում:  Իրականացվել է 101  ապրանքային նշանների գրանցման գործողության երկարաձգում:

Տարբեր դատարաններում 128 նիստերում քննարկվել է 48 դատական գործ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52