Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՊԵԿ-Ը ՄՇԱԿԵԼ Է ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ
25/07/2012 11:03
Կիսվել

ՊԵԿ-Ը ՄՇԱԿԵԼ Է ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարեփոխումների կարևոր ուղղություններից  է կադրային քաղաքականությունը: Ինչպես նշվում է ՊԵԿ հայտարարության  մեջ՝  կառույցը, կարևորելով յուրաքանչյուր հարկային և մաքսային ծառայողի դերը, ներդրել է անձնակազմի կանոնավոր և համապարտադիր ուսուցման մեխանիզմ:

Համակարգի կադրերի շարունակական վերապատրաստման գործառույթը հիմնականում վերապահված է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում տեղակայված ՊԵԿ նորաստեղծ  ուսումնական կենտրոնին:  Ուսումնական գործընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով դասընթացներն անցկացվում են նաև Արաբկիրի հարկային տեսչության շենքում տեղակայված «Ուսումնական կենտրոն»-ի մասնաճյուղում: Մաքսային ծառայողները տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք են բերում Արարատյան տարածաշրջանային մաքսատան շենքում տեղակայված մաքսային մասնաճյուղում:

Նորաստեղծ կառույցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով կենտրոն էր այցելել կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա շրջել է ուսումնական կենտրոնում, հետևել գործնական պարապմունքներին, զրուցել նաև  դասընթացների մասնակիցների հետ: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ մաքսային ուսումնական կառույցի գործարկմամբ ամբողջանում է Երևանի ուսումնական կենտրոնը, որի նպատակն է` բարձրացնել համակարգում աշխատակիցների կրթական մակարդակը. «Ցանկանում ենք համակարգը համալրել որակյալ կադրերով: Մենք համոզված ենք և նաև հետևողական ենք լինելու, որ ուսումնական կենտրոնում կադրերը վերապատրաստվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Միաժամանակ խնդիր է դրված օտար լեզուների իմացությունը դարձնել առաջնահերթ», – նշել է ՊԵԿ նախագահը:

Հաշվի առնելով, որ մաքսային արժեքի որոշման, ինչպես նաև հետբացթողումային հսկողության ոլորտները համարվում են մաքսային ծառայության գերակայություններից՝ կոմիտեի նախաձեռնությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետի մասնակցությամբ հուլիսի 24-ից 26-ը մաքսային ուսումնական կենտրոնում մեկնարկել է դասընթաց` նվիրված մաքսային արժեքի որոշման և հետբացթողումային հսկողության ժամանակակից ընթացակարգերին: Եռօրյա աշխատաժողովի ընթացքում Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետ Յան Կրեմերը դասախոսությամբ կներկայացնի մաքսային արժեքի որոշման և հետբացթողումային հսկողության ժամանակակից ընթացակարգերը և միտումները, ինչպես նաև այդ ոլորտների միջազգային փորձը:

Աշխատաժողովի ընթացքում կանցկացվեն նաև գործնական վարժություններ, ինչը հնարավորություն կտա մաքսային արժեքի որոշման և հետբացթողումային հսկողության մասնագետներին կատարելագործել իրենց գիտելիքները և ձեռքբերել նոր հմտություններ: Ի դեպ, ուսումնական կենտրոնի մաքսային մասնաճյուղի լսարանները վերազինված են ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչպես օրինակ «Ռապիսկան» սարքավորումներով, որոնք կիրառվում են մաքսային զննման ամբողջ գործընթացում:  Մաքսային մասնաճյուղի լսարաններում ևս առավելագույն հարմարավետ պայմաններ են ստեղծված ուսումնական գործընթացների համար, ինչն էապես կնպաստի հսկողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը և գործնական հմտությունների մակարդակի բարձրացմանը:

ՊԵԿ-ը վատահեցնում է, որ ուսումնական գործընթացները մշտապես կոմիտեի տեսադաշտում են. տնտեսագիտական համալսարանի հենքի վրա ներդրվել է եռաստիճան ուսումնական ծրագիր: ՊԵԿ–ՀՊՏՀ համագործակցությամբ բուհում արդեն իսկ հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական ծրագիր է իրականացվում: Այսպիսով, Երևանի, շուտով նաև Դիլիջանի ուսումնական կենտրոնների գործարկմամբ ավարտին կհասցվի ՊԵԿ–ի եռաստիճան ուսումնական ծրագիրը, որի շնորհիվ արդեն նոր մոտեցում է ներդրվում ՊԵԿ կադրային քաղաքականությունում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25