Տնտեսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Մեծ Բրիտանիայի տնտեսությունը համավարակից հետո աճել է 1.8%-ով
29/09/2023 17:00
Կիսվել

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը համավարակից հետո աճել է 1.8%-ով

Համավարակից հետո Մեծ Բրիտանիայի տնտեսությունն աճել է 1.8%-ով, ինչը գերազանցում է Ֆրանսիայի 1.7% և Գերմանիայի 0.2% աճի տեմպերը։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին։

Նախկինում ենթադրվում էր, որ բրիտանականը G7-ի միակ տնտեսությունն է, որը չի վերականգնվել համաճարակից հետո: Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 2023-ի երկրորդ եռամսյակում 0.2%-ով ավելի փոքր էր, քան 2019-ի չորրորդ եռամսյակում:

2020 թվականին բրիտանական տնտեսությունը կրճատվել է ոչ թե 11%-ով, այլ 10.4%-ով։ Ընդ որում, 2021 թվականին այն աճել է 8.7%-ով, ոչ թե 7.6%-ով, ինչպես ի սկզբանե ենթադրվում էր։ Բացի այդ, թագավորության ՀՆԱ-ն 2022-ին աճել է 4.3%-ով, ոչ թե 4.1%-ով։ Իր հերթին, 2023-ի առաջին եռամսյակում Մեծ Բրիտանիայի տնտեսությունն աճել է 0.3%-ով, այլ ոչ 0.1%-ով, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր։

«Մենք գիտենք, որ բրիտանական տնտեսությունը վերականգնվել է ավելի արագ, քան նախկինում ենթադրվում էր», – ասել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը:

Նա հավելել է, որ իշխանությունները «հավատարիմ են այս տարի գնաճը կրկնակի նվազեցնելու ծրագրին»։ Օգոստոսի վերջին գնաճը հանրապետությունում տարեկան կտրվածքով նվազել է մինչև 6.7%՝ հուլիսի 6.8%-ի դիմաց։ 2022 թվականի վերջին այս ցուցանիշը կազմել է 10.5%:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98