
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԲԱՐՁՐ Է
2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Իսպանիայում գործազրկության մակարդակը կազմել է 24,6%: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ ցուցանիշը ռեկորդային է՝ վերջին շուրջ 35 տարիների կտրվածքով:
Հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ Իսպանիայում գործազուրկների ընդհանուր թիվը հասնում է 5,7 մլն-ի:
Նշենք, որ 2012 թվականի երկրորդ եռմսյակի արդյունքներով, առաջին եռամսյակի արդյունքների հետ համեմատած, Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 0,4%-ով: Տարեկան կտրվածքով ցուցանիշը նվազել է 1%-ով: