Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
30/08/2012 11:17
Կիսվել

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Արմավիրի մարզ` նոր ուսումնական տարվա նախաշեմին ծանոթանալու առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Ծրագրի երեք փուլերով Արմավիրի մարզին հատկացվել է շուրջ 3,9 մլրդ դրամ: Հիմնական միջոցներն ուղղվել են մարզի համայնքներում դպրոցների շենքերի վերանորոգմանը: Ընդհանուր առմամբ, ծրագրում ընդգրկված է մարզի շուրջ 40 դպրոց, ընդ որում` որոշ դպրոցների շենքերի նորոգումն ավարտին հասցնելու համար գումարներ են հատկացվել ծրագրի բոլոր երեք փուլերով:

Փոխվարչապետին զեկուցվել է, որ աշխատանքները կատարվում են ըստ սահմանված ժամանակացույցի: Մարզի մի շարք համայնքներում աշակերտները նոր ուսումնական տարին կդիմավորեն բարեկարգ դպրոցներում:

Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ փոխվարչապետը մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Մրգաստան համայնքի դպրոցում, որի վերանորոգման համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 31,7 մլն դրամ: Այստեղ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, եւ առաջիկա օրերին ամբողջությամբ կավարտվեն:

Արտիմետ համայնքում դպրոցի նորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ այն պատրաստ է նոր ուսումնական տարվան: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով այդ նպատակով հատկացվել էր 47,5 մլն դրամ:

Հուշակերտ համայնքի դպրոցում ծրագրի երկրորդ փուլով հատկացված 38,5 մլն դրամով կառուցվում է կաթսայատուն ու ջեռուցման համակարգ: Աշխատանքները շարունակվում են եւ, ըստ պատասխանատուների, չեն կարող խանգարել ուսումնական գործընթացին:

Ծրագրի երեք փուլերով շուրջ 160 մլն դրամ էր հատկացվել Լուկաշին համայնքի դպրոցի վթարային մասնաշենքի ամրացման եւ վերանորոգման համար: Ծրագրով նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին, սակայն շենքի նորոգումն ամբողջապես ավարտին հասցնելու համար լրացուցիչ միջոցներ կպահանջվեն: Ա. Գեւորգյանը տեղում պատասխանատուների հետ քննարկել է հետագա աշխատանքների շարունակման հնարավորությունները:

Փոխվարչապետն այցելել է նաեւ Խանջյան համայնք, որի վթարային դպրոցի շենքի
ամրացման համար պետբյուջեից ընդհանուր առմամբ 217 մլն դրամ է հատկացվել: Զեկուցվել է, որ աշխատանքներն արդեն ավարտվում են, եւ նոր ուսումնական տարին աշակերտները կսկսեն հիմնանորոգված դպրոցում` թողնելով մանկապարտեզի շենքը:

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է ուշադրություն դարձնել աշխատանքների որակին, իսկ այն դպրոցներում, որտեղ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, դրանք կազմակերպել այնպես, որ չխանգարեն ուսումնական գործընթացին:

Համայնքներում փոխվարչապետը հանդիպել է նաեւ դպրոցների կոլեկտիվների եւ բնակիչների հետ, լսել է նրանց հուզող խնդիրները: Մասնավորապես, մանկավարժների կողմից բարձրացվել է դրույքաչափը շաբաթական 22-ից 18-ժամյա դարձնելու հարցը, ինչին ի պատասխան Ա. Գեւորգյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ Կրթության եւ գիտության ու Ֆինանսների նախարարությունների կողմից ուսումնասիրություններ են իրականացվում խնդրի հետ կապված, որոնց արդյունքներով էլ համապատասխան որոշումներ կկայացվեն: Բնակիչները բարձրացրել են գյուղմթերքի, հատկապես` կարտոֆիլի, կաղամբի եւ դեղձի իրացման, մթերող ընկերությունների կողմից մթերումների դիմաց ժամանակին վճարման, ապրանքի դիմաց վճարվող գնի, ինչպես նաեւ ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բնակիչները նշել են, որ սակավաջուր տարին ոռոգման հարցում որոշակի դժվարություններ է առաջացնում եւ առաջարկեցին առավելագույնս օգտագործել խորքային հորերը, հնարավորության դեպքում` շահագործել նորերը: Ա. Գեւորգյանը խոստացել է, որ բարձրացված հարցերը կքննարկվեն կառավարությունում:

Խանջյան համայնքում մտահոգություն է հնչել, որ նոր վերանորոգված դպրոցի մոտով անցնող սելավատարը կարող է վնաս հասցնել շենքին: Փոխվարչապետը նշել է, որ Քաղաքաշինության նախարարությանը կհանձնարարվի լուծում տալ խնդրին:

Փոխվարչապետը ծանոթացել է նաեւ Արմավիր-Լուկաշին-Խանջյան ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով: 6,5 կմ ճանապարհահատվածի վերանորոգումը նախատեսվում է ավարտել նոյեմբերին:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72