
ԻՍՊԱՆԻԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
Իսպանիայի կառավարությունը հաստատել է երկրում իրականացվելիք ֆինանսական բարեփոխումների ծրագիրը: Այս մասին հաղորդում է MarketWatch գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիայի կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր է օգտագործել Բրյուսելի կողմից որպես ֆինանսական օգնություն երկրին տրամադրվող 100 մլրդ եվրոյից 60 մլրդ եվրոն: Սպասվում է, որ միջոցները կուղղվեն իսպանական բանկերի փրկության ծրագրի ֆինանսավորմանը:
2012 թվականի երկրորդ եռմսյակի արդյունքներով, առաջին եռամսյակի արդյունքների հետ համեմատած, Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվել էր 0,4%-ով: Տարեկան կտրվածքով ցուցանիշը նվազել էր 1%-ով: