Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ
05/09/2012 11:34
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Սեպտեմբերի 4-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում մարզպետների մասնակցությամբ կայացել է խորհրդակցություն: Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Հանդիպման շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է մարզերում բուժհաստատությունների արդյունավետ գործունեության վերաբերյալ մոտեցումները, անդրադարձել առաջիկա անելիքներին: Նախարարը տեղեկություններ է ներկայացրել մարզերի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական վիճակի վերաբերյալ` մասնավորապես նշելով, որ օգոստոսի 20-ի դրությամբ առկա է 291, 8 մլն դրամի կրեդիտորական պարտք, որը ակնկալվում է մարել մինչեւ տարեվերջ: Նա անդրադարձել է նաեւ իրավիճակի բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումներին` մասնավորապես նշելով օգոստոսի 1-ից մարզերում ծննդօգնության համար միջոցների ավելացումը: 2013թ-ին նախատեսվում է ավելացնել նաեւ մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը: 

 Նախարարը խոսել է նաեւ մարզերում արդեն մեկնարկած կամ առաջիկայում մեկնարկելիք առողջապահական հաստատությունների շինարարական ծրագրերի մասին. Նշվել է, որ մի շարք քաղաքներում` Մեղրիում, Բերդում, Կապանում, Ալավերդում, Վանաձորում կկառուցվեն կամ կվերանորոգվեն բուժհաստատությունները, Գավառում եւ Գորիսում` դիահերձարանները, իսկ տասներկու գյուղական համայնքներ կունենան ամբուլատորիաներ: Նախարարության ուշադրության կենտրոնում են նաեւ հիվանդանոցների տարածքների արդյունավետ օգտագործման, կադրերով եւ սարքավորումներով ապահովվածության հարցերը: Առանձին քննարկման առարկա է դարձել մարզային բուժհաստատությունները մասնագետ կադրերով ապահովելու, ինչպես նաեւ առողջապահական հիմնարկների օպտիմալ կառուցվածք ձեւավորելու հետ կապված հարցերը:

Փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզպետներին հանձնարարել է մարզային բուժհաստատությունների ֆինանսական վիճակի հետ կապված հարցերն ուշադրության կենտրոնում պահել, եւ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախարարությանը` առկա խնդիրների լուծման հարցում: 

Խորհրդակցությանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկվել են բերքի իրացման, հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի եւ դիզելային վառելանյութի տրամադրման պետական աջակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ ցորենի սերմացուի բաշխման գործընթացներին առնչվող հարցեր: Նախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալն արդեն գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը. եթե անցյալ տարի ընդհանուր առմամբ արտահանվել էր շուրջ 16 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն, ապա այս տարի` արդեն 17, 8 հազ. տոննա: Վերջին օրերին սկսվել է նաեւ կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի արտահանումը: Նախարարը վստահեցրել է, որ մթերման հետ կապված խնդիրներ եւս չկան. պայմանավորվածություններ են ձեռք բերվել մթերող կազմակերպությունների հետ` ինչպես մթերքի ընդունման ծավալների, այնպես էլ ժամանակին վճարումների հետ կապված: Արդեն մեկնարկել են նաեւ դիզվառելիքի եւ պարարտանյութերի բաշխման աշխատանքները, պայմանագրերի կնքման եւ գումարների հավաքագրման հարցում նախարարը կարեւորել է մարզպետների աջակցությունը: Նշվել է, որ ընթացքում են նաեւ էլիտային սերմացուի բաշխման, առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ֆինանսական պարտավորությունների կատարման աշխատանքները:

Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է աջակցել գյուղնախարարությանը աշխատանքների կազմակերպման հարցում, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել մթերման գործընթացը:

Ոռոգման կազմակերպման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Հաշվի առնելով սակավաջուր տարվա հետ կապված դժվարությունները՝ հիմնականում Արարատյան դաշտավայրում ջրամատակարարումն իրականացվում է ժամանակացույցով, սակայն արդեն սեպտեմբերի 15-ից ջրապահանջարկը կնվազի: Նշվել է, որ Սեւանա լճից արդեն վերցվել է 287 մլն խմ ջուր: Փոխվարչապետը եւս մեկ անգամ անդրադարձել է ոռոգման արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությանը` կարեւորելով աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղացիական տնտեսությունների համար պահանջարկի բավարարման հանգամանքը:

Խորհրդակցությանը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարզպետներին տեղեկացրել է հանրակրթական ոլորտում ուսումնասիրությունների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Մասնավորապես, կատարվելու են աշակերտների թվի, դպրոցների տարածքների արդյունավետ օգտագործման եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ: Աշխատանքային խմբում յուրաքանչյուր մարզ պետք է ունենա նաեւ իր ներկայացուցիչը, եւ փոխվարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում թեկնածուներ ներկայացնել: Ա. Աշոտյանն անդրադարձել է նաեւ մարզերում հաճախ բարձրացվող` մանկավարժների դրույքաչափը շաբաթական 22-ից 18-ժամյա դարձնելու հարցին, նշելով, որ այն բազմիցս քննարկվել եւ որոշվել է պահպանել գործող չափը: Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ որոշ կրթական հաստատությունների պահպանման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարցեր:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն անդրադարձել է մարզերից 2013թ. բյուջետային հայտերի ներկայացման գործընթացին` առաջարկելով նաեւ համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման համար անհրաժեշտ ճշգրտված տվյալներ ներկայացնել: Նա նաեւ տեղեկացրել է, որ 2013թ. բյուջետային հիմնական հատկացումները լինելու են Միջնաժամկետ ծախսային ծրագրին համապատասխան:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ընթացքին վերաբերող հարցեր: Նշվել է, որ երկրորդ փուլով աշխատանքները կատարվել են շուրջ 98 տոկոսով, երրորդ փուլով կատարված շինարարական աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է մոտ 51,4 տոկոս, ընդհանուր առմամբ իրականացվում է 406 ծրագիր` 400-ից ավելի համայնքներում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90