Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 397.50-0.50 EUR SELL - 399.50-1.50
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ԱՄՀ-ն հայտնել է, որ մինչև 2028 թվականը Հնդկաստանը կկազմի տնտեսական աճի 18%-ը
20/10/2023 13:30
Կիսվել

ԱՄՀ-ն հայտնել է, որ մինչև 2028 թվականը Հնդկաստանը կկազմի տնտեսական աճի 18%-ը

Մինչև 2028 Հնդկաստանին բաժին կհասնի համաշխարհային տնտեսական աճի 18%-ը: Այսպիսով, Հնդկաստանը առանցքային դեր կխաղա համաշխարհային տնտեսության մեջ։ Այդ մասին Մումբայում լրագրողներին հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Կրիշնա Շրինիվասանը:

Այժմ համաշխարհային տնտեսության 16%-ն է կազմում Հնդկաստանը: Չինաստանի տնտեսական դանդաղման ֆոնին կարելի է տեսնել, որ Հնդկաստանը կարող է ավելի շատ նպաստել համաշխարհային տնտեսական աճին, քան իր ավելի մեծ մրցակիցը: ԱՄՀ-ն ակնկալում է, որ Հնդկաստանը կավելացնի իր ներդրումը գլոբալ աճում առաջիկա հինգ տարում, քանի որ նրա տնտեսությունը շարունակում է բավականին արագ աճել:

Այնուամենայնիվ, տնտեսական ներուժի ծավալի ու դրա ռեալիզացման առումով Չինաստանը շարունակում է գերիշխող մնալ։ Ըստ ԱՄՀ-ի վերջին գնահատումների՝ Չինաստանի անվանական համախառն ներքին արդյունքը մինչև 2028 թվականը կաճի մինչև 23.61 տրիլիոն դոլար, իսկ Հնդկաստանինը՝ 5.94 տրիլիոն դոլար։

ԱՄՀ-ի գնահատմամբ՝ Հնդկաստանի տնտեսությունը ինչպես այս տարի, այնպես էլ 2024 թվականին կաճի 6.3%-ով։ Ակնկալվում է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կմնա «ամենադինամիկ տարածաշրջանը»՝ այս տարի 4.6% տնտեսական աճով, թեև աճը կարող է դանդաղել մինչև 4.2%՝ 2024 թվականին և 3.9%՝ միջնաժամկետ կտրվածքով:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88