Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը լիովին հարմարվել է պատժամիջոցներին
Ռուսաստանը երկար ժամանակ ապրում է պատժամիջոցների ռեժիմում, լիովին հարմարվել է դրան: Այս մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը բավականին երկար ժամանակ, տասնամյակներ շարունակ ապրում է պատժամիջոցների ներքո, ուստի մենք բավականաչափ հարմարվել ենք դրան: Ժամանակային հորիզոնները, ինչպիսիք են հինգ տարին և շարունակ, իհարկե, մեզ բոլորովին չեն վախեցնում: Կանխատեսելի է, որ մեր տնտեսությունը զսպելու փորձերը կշարունակվեն»:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանն այս առումով միջոցներ է ձեռնարկում, որոնք արդյունք են տալիս և թույլ են տալիս երկրին գնալ զարգացման ճանապարհով։