Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԵԼ Է
11/09/2012 17:33
Կիսվել

ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԵԼ Է

2012 թվականի հունվար-հունիս ամիսներին մեր տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքը կազմել է 266.1 մլն ԱՄՆ դոլար, որից ուղղակի ներդրումները` 147.5 մլն ԱՄՆ դոլարը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա առաջին կեսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, գրանցվել է ընդհանուր օտարերկրյա ներդրումների շուրջ 40% անկում: Միևնույն ժամանակ, ուղղակի ներդրումների մասով անկումը կազմել է 60%:

Օտարերկրյա ներդրումների նման մեծ անկումը պայմանավորված է մեր տնտեսության հիմնական դոնոր երկրների «ներդրումային պասիվությամբ»: Այսպես, հաշվետու վեց ամիսներին ռուսական ներդրումների հոսքը ՀՀ տնտեսությունում կազմել են 40.2 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվելով մոտ 80%-ով: Ֆրանսիայից Հայաստանի տնտեսություն ուղղված ներդրումները նվազել են 65%-ով և կազմել 23.9 մլն ԱՄՆ դոլար: Ամերիկյան ներդրումները ՀՀ տնտեսության իրական հատվածում կազմել են 7.7 մլն ԱՄՆ դոլար (անկումը՝ 88%): 

Միևնույն ժամանակ, 5.7 անգամ աճել են Կանադայից Հայաստան ուղղված ներդրումները և կազմել 81.9 մլն ԱՄՆ դոլար: Այս միջոցներն ամբողջությամբ ուղղվել են մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ: 

Ներդրումները Շվեյցարիայից կազմել են 26.2 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատությամբ աճելով շուրջ 4 անգամ: Մոտ 2.7 անգամ աճել են Լիբանանից Հայաստան ուղղված ներդրումները և կազմել 7.0 մլն ԱՄՆ դոլար:

Ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումների առավել մեծ ծավալներ ապահոված երկրների առաջին տասնյակն այսպիսին է` Կանադա, Ռուսաստան, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, Միացյալ Թավագորություն, ԱՄՆ, Արգենտինա, Լիբանան:

Հատկանշական է, որ Հայաստանի տնտեսության հիմնական ներդրումային գործընկեր-երկրների համար շարունակում են առավել գրավիչ մնալ հանքարդյունաբերության և հեռահաղորդակցության ոլորտները. 2012 թվականի հունվար-հունիսին օտարերկրյա ներդրումների 30.8%-ը (81.9 մլն ԱՄՆ դոլար) ուղղվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ, 17.6%-ը կամ 46.8 մլն ԱՄՆ դոլարն ուղղվել է հեռահաղորդակցության ոլորտ, 15%-ը կամ 40 մլն ԱՄՆ դոլարը` հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր:

Նոննա Մելքոնյան

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52