
Հոկտեմբերին Իսպանիայում գնաճը պահպանվել է 3.5%-ի մակարդակում
Իսպանիայում հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 3.5%։ Այսպիսով, սեպտեմբերին գրանցված ցուցանիշի համեմատ այս ցուցանիշը չի փոխվել։ Տվյալները նախնական են՝ հրապարակված Թագավորության վիճակագրության ազգային ինստիտուտի կողմից:
Ինստիտուտը պարզաբանել է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը փոխհատուցվել է վառելիքի գնի նվազմամբ և պարենային ապրանքների ոչ ինտենսիվ աճով։
Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսին երկրում գնաճը հասել էր 10.8%-ի, որը ամենաբարձրն է 1984 թվականից ի վեր։