ՍԲԵՐԲԱՆԿԸ ՄՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՈՒԿԱ
Թուրքիայի բանկային վերահսկողության հարցերով գործակալությունը հաստատել է թուրքական Denizbank-ի բաժնետոմսերի 99,85%-ը ռուսական Սբերբանկին փոխանցելու ծրագիրը:
Նշենք, որ այս տարվա հունիսին համապատասխան պայմանավորվածություն էր ձեռքբերվել ֆրանս-բելգիական Dexia բանկային խմբի և Սբերբանկի միջև: Գործարքի ընդհանուր արժեքն այժմ գնահատվում է 3.6 մլրդ ԱՄՆ դոլար:
Գործարքի վերջնական կայացման համար անհրաժեշտ է Թուրքիայի այլ պետական կառույցների և Եվրահանձնաժողովի թույլտվությունը: