Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՊԵԿ. Փոփոխվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները
08/11/2023 19:42
Կիսվել

ՊԵԿ. Փոփոխվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները

Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները: Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել պահեստների տիրապետողների, ինչպես նաև փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իրազեկելով ոլորտում սպասվող փոփոխություններն ու համատեղ քննարկելով կարգավորման մեխանիզմները:

ՊԵԿ նախագահի խորհրդական Սոսե Ստեփանյանը տեղեկացրել է, որ նոր պահանջները սահմանվել են պահեստների արտաքին տեսքի, շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների տեղակայման, կահավորման, ապրանքների պահպանման պայմանների, ինչպես նաև թվայնացման մասով: Փոփոխությունների արդյունքում նոր և արդիականացված պահեստներում կապահովվի ապրանքների առավել անվտանգ և կանոնակարգված պահպանություն: Որոշակի առանձնահատկություններ են նախատեսվել նաև փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնողների համար:

Ապրանքների ներմուծումից մինչև բացթողում շղթան ամբողջապես թվայնացնելու շրջանակում Պետական եկամուտների կոմիտեն նախատեսել է թվային լուծումներ՝ պահեստներում ապրանքների շարժի էլեկտրոնային հետագծելիությունը և այդտեղ գտնվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար: Առաջիկայում կներդրվի «Պահեստներում ապրանքների ժամանակավոր պահպանության» ավտոմատացված տեղեկատվական համակարգը, ինչի շրջանակում ևս լրացուցիչ պահանջներ են առաջադրված, որոնք ուժի մեջ կմտնեն համակարգի գործարկման օրը:

Ի դեպ, ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներին ներկայացված նոր պահանջները սահուն իրագործելու նպատակով, տնտեսվարողների համար անցումային ժամանակահատված է սահմանվել: «Այն իրավաբանական անձինք, որոնք ռեեստրում ներառվել են մինչև 2023 թ. սեպտեմբերի 17-ը, պարտավոր են մինչև 2024 թ. մարտի 17-ն ապահովել նոր պահանջները, իսկ այն իրավաբանական անձինք, որոնք ռեեստրում ընդգրկվում են 2023 թ. սեպտեմբերի 17-ից հետո, պարտավոր են նոր պահանջների պահպանվածությունն ապահովել ռեեստրում ընդգրկվելու պահին»,- նշել է Սոսե Ստեփանյանը:

Իրազեկման հանդիպմանը տնտեսվարողները տարբեր հարցեր են հնչեցրել և պարզաբանումներ ստացել նոր պահանջների իրագործման ընթացակարգի, օրենսդրական կարգավորումների և այլ թեմաների շուրջ:

Միջազգային չափանիշներին համահունչ և ժամանակակից գործիքակազմով արդիականացված պահեստներում էապես կհեշտացվի ամբողջ գործընթացը՝ արմատավորելով արտաքին տնտեսական գործունեության սպասարկման նոր մշակույթ:

Մաքսային պահեստներին և ժամանակավոր պահպանման պահեստներին առաջադրված նոր պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը՝ կից ֆայլով:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41