
ՆՈՅԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՑ ԱՄՆ-Ը ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԲԱՆԱԿԸ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՄԵԿ ՄԻԼԻՈՆՈՎ
Ըստ ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների նոյեմբերի 8-ից 15-ը ընկած ժամանակահատվածում ԱՄՆ քաղաքացիների քանակը, որոնք առաջին անգամ դիմել են գործազրկության նպաստ ստանալու համար կազմել է 542 հազար, դրանից մեկ շաբաթ առաջ այդ թիվը եղել է 515 հազար:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին ԱՄՆ-ում գործազրկությունը կազմել է 6.5%, որը վերջին 14 տարիների ամենբարձր ցուցանիշն է: Իսկ համաձայն ԱՄՆ Պահուսների Դաշնային Համակարգի կանխատեսումների նոյեմբեր ամսին այդ թիվը արդեն կարող է կազմել 7.4%: Նշենք նաև, որ այս տարվա սկզբից ԱՄՆ-ում աշխատանքը կորցրել է արդեն 1.2 միլիոն մարդ: