Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
2022-ին «Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ
10/11/2023 15:03
Կիսվել

2022-ին «Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ

Հայաստանում նախորդ տարի սահմանված պահանջները խախտելու համար «Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ, որոնք տուգանվել են 100 մլն դրամի չափով: Հանձնաժողովն այս տարի ևս  «Սև ուրբաթ»-ին և տոներին ընդառաջ ակցիաների ժամանակ դիտարկելու է  տնտեսվարողների վարքագիծը, գնահատելու է ստացվող տարբեր ազդակները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված՝ «Խորհուրդներ բիզնեսին զեղչերի և այլ ակցիաների իրականացման վերաբերյալ. իրազեկում «Սև ուրբաթ»-ին ընդառաջ» թեմայով ասուլիսում այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

«Փորձով էր ապացուցված, որ մենք ակցիաների, այդ թվում զեղչերի իրականացման ոլորտում ունենք բազում խնդիրներ, մասնավորապես, երբ որևէ գնային փոփոխություն տեղի չէր ունենում զեղչի ժամանակ, շատ դեպքերում արհեստականորեն գինը բարձրացնում էին և այլն»,-ասաց Մարկոսյանը:

Այս խնդիրները հավաքագրվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:  Արդյունքում որոշել են խնդիրները լուծել՝ օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախաձեռնելով: Հանձնաժողովը մշակած Առևտրի և ծառայությունների մասին օրենքն ուժի մեջ է մտել 2022-ի հուլիսի 31-ից:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դրանից հետո նախորդ տարի «Սև ուրբաթ»-ին, նաև Ամանորին ընդառաջ սկսել է ակտիվ մշտադիտարկման գործողություններ:

Հանձնաժողովի անդամի գնահատմամբ՝ ներկայումս ոլորտն էականորեն բարելավվել է: Հանձնաժողովը դիտարկել է ավելի քան 80 ակցիա: «Դրա ընթացքում շուրջ 35 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարույթներ են հարուցվել: Տնտեսվարողների մի մասը պատճառաբանել է, որ ակցիայի նոր օրենսդրությանը չի տիրապետել, մեղքն ընդունել է և խնդրել արագացված վարույթ կիրառել: Մի մասն էլ տարբեր պատճառներով ավելի ուշ է գիտակցել խնդիրը, ավելի ուշ  ընդունել մեղքը: Արդյունքում իմ նշած 35 վարույթից մեծամասնության դեպքում ունեցել ենք մեղքի ընդունման փաստեր: Եվ այս բոլոր վարույթների առնչությամբ հանձնաժողովը կիրառել է շուրջ 100 մլն դրամի չափով տուգանք»,-ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ վարույթները ներառում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ակցիաները:

Հանձնաժողովը դիտարկումներ է իրականացնել տարբեր ոլորտներում՝ կենցաղային տեխնիկայի ոլորտում, հագուստի, շինանյութերի ոլորտում և այլն:

Մարկոսյանը վստահեցրեց, որ հետևողական են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Գալիք «Սև ուրբաթ»-ի և այլ ակցիաների առնչությամբ ևս դիտարկելու են տնտեսվարողների վարքագիծը, գնահատում են ստացվող տարբեր ազդակները:

Մարկոսյանը ներկայացրեց կարգավորումները: Չեղչի տեսանկյունից առկա են մի քանի բովանդակային հիմնական պահանջներ:

«Առաջին հերթին՝ զեղչի կիրառումը ձևավորվում է ոչ թե նախորդող մեկ օրվա գնի հետ կապված, այլ զեղչի մեկնարկին նախորդող 1 ամսվա ապրանքի միջին գնից: Եթե, օրինակ, տնտեսվարող սուբյեկտը 10 օր ունեցել է X գնով վաճառք, 12 օր՝ Y, դրանից հետո մնացած 8 կամ 9 օրը ունեցել է երրորդ գնով, ապա պետք է թվաբանական միջին ստանալ, և այդ միջին գինը պետք է հիմք ընդունվի զեղչման տոկոսը որոշելիս, ոչ թե վերջին օրը բարձրացնել 200 տոկոսով, հետո իջեցնել 80 տոկոսով»,-ասաց Մարկոսյանը:

Ընդ որում՝ վաճառքի ընթացքում պետք է տեսանելի լինի այդ միջին գինը, այսինքն՝ սպառողի համար ջնջված գինը պետք է լինի միջին գինը: Զեղչը կարող է տևել ոչ ավելի, քան 3 ամիս:

Տնտեսվարողը պարտավոր է իրազեկել, թե հայտարարված ակցիան ինչ ապրանքների շրջանակին է վերաբերում, պետք է նշի, թե ակցիան երբ է մեկնարկում, երբ է ավարտվում: «Կարող են հայտարարել զեղչ, գնաք խանութ, պարզվի, որ զեղչն արդեն ավարտված է: Սա անհարմարություն է սպառողների համար, նաև՝ խայծ, որ մտեք առևտրի օբյեկտ և հնարավոր է, որ որևէ գնում կկատարեք»,-ասաց հանձնաժողովի անդամը:

Եթե կան հատուկ պայմաններ, թե որ դեպքում է զեղչը կիրառվում, ապա տնտեսվարողը անպայման պետք է իրազեկի:

Կան նաև իրազեկման առումով պահանջներ: «Օրինակ՝ այնպես չլինի, որ 50 կամ 70 տոկոս զեղչ արտահայտությունը շատ մեծ լինի, իսկ դրա դիմաց գրված «մինչև» բառը շատ փոքր, որ սպառողը թակարդում չհայտնվի: Եթե գործ ունենք «մինչև X»  տոկոս, այսինքն՝ միջակայքային զեղչի հետ, դա պետք է վերաբերի ապրանքների առնվազն 1/5-րդին: Շատ դեպքերում կարելի էր տեսնել շատ բարձր տոկոսով զեղչի հայտարարություն, սակայն առևտրի օբյեկտ գնալիս պարզվվում էր, որ ընդամենը 1-2 փոքրարժեք ապրանքին է դա վերաբերում»,-ասաց Մարկոսյանը:

Նա շեշտեց, որ տնտեսվարողը զեղչի վերաբերյալ իրազեկումներում ևս պետք է լինի բարեխիղճ:

Ցանկացած բան, որը կարող է սպառողի մոտ թյուր տպավորություն կամ ապակողմնորոշում առաջացնել, մրցակցային օրենսդրության տեսանկյունից հանգեցնում է անբարեխիղճ մրցակցության՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ: Դրա հետևանքն էլ այն է լինելու, որ տնտեսվարողը նախորդ տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով կարող է ենթարկվել պատասխանատվության:

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03