ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Այլ որոշումներով կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության եւ Մոլդովայի Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության, Տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական, ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովների, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական, Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության, ՀՀ կառավարության եւ Կատարի Պետության կառավարության, ՀՀ կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովների, ինչպես նաեւ Հայ-ռումինական եւ Հայ-ավստրիական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովների հայկական կողմի կանոնադրությունները: