ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՑՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ֆրանսիայում և Իսպանիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են համապատասխանաբար14%-ով և 11%-ով ինչը վկայում է այն մասին, որ եվրոպական ավտոշուկայում ոչ լավ ժամանակներ են:
Սեպտեմբեր ամսվա արդյունքներով Ֆրանսիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են է 18%-ով և կազմել 137 հազար ավտոմեքենա: Միևնույն ժամանակ, Իսպանիայում ցուցանիշը կրճատվել է 37%-ով և կազմել 35 հազար ավտոմեքենա: