ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012 թվականի առաջին 8 ամիսների արդյունքներով ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշները:
Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսների ընթացքում հանրապետությունից արտահանվել է 113.6 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 2.3%-ով:
Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը նվազել է 11.8%-ով և կազմել 220.3 մլն ԱՄՆ դոլար: