Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
05/10/2012 18:37
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ջերմուկում մեկնարկել է Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կառավարության հինգ գերակա ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն է: «Առաջիկա տարիներին պետական բյուջեի միջոցները բաշխելիս նախապատվությունը տրվելու է տարածքների համաչափ զարգացմանը, քանի որ դրանց անհամաչափ զարգացվածությունը մի կողմից խոչընդոտում է Երևանի զարգացմանը, որովհետև գերկենտրոնացվածությունը ծանրաբեռնվածություն է ստեղծում, մյուս կողմից նպաստում է, որպեսզի մարզերում բնակվող քաղաքացիներն իրենց տարբեր` կրթական, մասնագիտական և այլ պահանջները բավարարելու համար ստիպված լինեն մեկնել մայրաքաղաք, ինչը սխալ է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ համայնքների զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն էլ ճանապարհաշինությունն է:  Կառավարության ղեկավարը կարևորել է նաև դպրոցաշինությունը: Վարչապետի տեղեկացմամբ` հանրապետության 1400 դպրոցներից 300-ը ներկայում կապիտալ վերանորոգման կարիք ունեն, իսկ պետությունը դեռևս կարողանում է տարեկան 59 դպրոցների վերականգնման ֆինանսներն ապահովել:

Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ Եվրամիության և Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ կազմակերպվելիք դոնորների համաժողովին ներկայացվելու է Հայաստանում բարեփոխումների և ենթակառուցվածքների զարգացման մեծ փաթեթ, այդ թվում դպրոցների վերականգման ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով:

Վարչապետի հավաստմամբ` բազմաթիվ այլ ենթակառուցվածքային խնդիրներ`ջրամատակարարման, գազիֆիկացման և այլն, ևս լինելու են գործադիրի ուշադրության կենտրոնում:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության արդիականացման աշխատանքները:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ պետությունը գյուղացիների համար սուբսիդավորում է պարարտանյութի և դիզվառելիքի սակագները: Նշելով, որ Վանաձորի քիմիական կոմբինատում աշխատանքներ են տարվում պարարտանյութի արտադրության զարգացման ուղղությամբ՝ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ կոմբինատը կկարողանա այնպիսի ծավալների պարարտանյութ արտադրել, որպեսզի 2013 թվականին ամբողջությամբ բավարարվի գյուղացիական բոլոր տնտեսությունների պահանջարկը:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ 2013 թվականի պետական բյուջեով գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք արտոնյալ վարկերի նպատակով ուղղվելու է 7,5 մլրդ դրամ, իսկ վարկային տոկոսները կսուբսիդավորվեն պետության կողմից:

Հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում անցկացվող Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման ոլորտի արդի հիմնախնդիրներն ու գյուղական համայնքների կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցում են պետական կառավարման մարմինների, համայնքների, տեղական ինքնակառավարման համակարգի հետ աշխատող տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Յուրաքանչյուր մարզ համաժողովին մասնակցում է մարզպետի գլխավորությամբ առանձին պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված կլինեն տասը համայնքապետեր:

AMP
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12