
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «SAUR S.A» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԿԿԱՌԱՎԱՐԻ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ»
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը լիազորել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` երկու տարով երկարաձգել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ «SAUR S.A» ֆրանսիական կազմակերպության միջեւ 2004թ. օգոստոս ամսին կնքված` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու» կառավարման պայմանագրի գործողության ժամկետը: