Տնտեսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 441.00+0.00 EUR SELL - 445.50-1.00
OIL:  BRENT - 79.38+8.43 WTI - 72.62+8.36
COMEX:  GOLD - 5405.00+2.37 SILVER - 95.15+1.41
COMEX:  PLATINUM - 2400.10+1.12
LME:  ALUMINIUM - 3140.00-0.96 COPPER - 13343.50+0.16
LME:  NICKEL - 17844.00-1.33 TIN - 57728.00+7.50
LME:  LEAD - 1962.00-1.43 ZINC - 3317.00-2.11
FOREX:  USD/JPY - 157.15+0.72 EUR/GBP - 1.1701-0.92
FOREX:  EUR/USD - 1.1701-0.92 GBP/USD - 1.3325-1.18
STOCKS RUS:  RTSI - 1141.13+0.29
STOCKS US: DOW JONES - 48977.92-1.05 NASDAQ - 22668.21-0.92
STOCKS US: S&P 500 - 6878.88-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 58850.27+0.16 TOPIX - 3938.68+1.50
STOCKS CHINA:  HANG SENG - 26630.54+0.95 SSEC - 4162.88+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10910.55+0.59 CAC40 - 8580.75-0.47
STOCKS EUR:  DAX - 25284.26-0.02
27/02/2026  CBA:  USD - 377-0.04 GBP - 507.97-2.39
27/02/2026  CBA:  EURO - 444.78-0.13
27/02/2026  CBA:  GOLD - 62633-300 SILVER - 1047.6-51.9
2023թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 20.5%-ով
05/12/2023 12:10
Կիսվել

2023թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում կոնյակի արտադրությունը նվազել է 20.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 15,388.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 20.5%-ով։

Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։ 2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

27/02/2026
դրամ
Դոլար (USD)
377
-0.04
Եվրո (EUR)
444.78
-0.13
Ռուբլի (RUR)
4.8809
-0.0195
Լարի (GEL)
140.99
-0.01
62633
-300
Արծաթ
1047.6
-51.9