Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱԶՄԻ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ
23/10/2012 15:30
Կիսվել

ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱԶՄԻ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատ, Հայատանի ՏՏ ոլորտում գրանցվել է 25% աճ, իսկ բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների թիվը նախորդ տարվա 281-ի դիմաց հասել է 350-ի: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին, տեղեկացրել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստի ժամանակ:

ՀՀ-ում ՏՏ ոլորտի վերջին զարգացումների վերաբերյալ ներկայացված տվյալների համաձայն` ակնկալվում է, որ այս տարի ՀՀ ՏՏ ոլորտի շրջանառությունը հասնի 250 մլն ԱՄՆ դոլարի: 2011թ.-ին ոլորտի շրջանառությունը կազմել էր 200 մլն ԱՄՆ դոլար:

Ենգիբարյանի խոսքով՝ ձեռնարկությունների ընդհանուր շրջանառության մեջ հավասարվել է տեղական և արտասահմանյան կազմակերպությունների կշիռը, ինչը նշանակում է, որ տեղական ընկերությունների շրջանում տեղի են ունենում լուրջ զարգացումներ:

Տեղեկացվել է, որ ներկայում ՏՏ ոլորտի արտադրանքի շուրջ 60 տոկոսն արտահանվում է հիմնականում ԱՄՆ, Հյուսիսային Ամերիկա, բարձրանում է նաև դեպի Եվրոպա արտահանման ծավալը:

Ոլորտում նախորդ տարի աշխատել է 6 հազար 700 մասնագետ, իսկ ընթացիկ տարում այն կանցնի 7 հազար 800-ի սահմանը՝ ապահովելով 15 տոկոսի աճ:

Ենգիբարյանի գնահատմամբ՝ ՏՏ բնագավառում մեր երկրի մրցակցային առավելությունները մարդկային կադրերն են, հետազոտական և նորարական ծրագրերը, բարձր է գնահատվում նաև պետության մասնակցությունը տարբեր նախագծերում:

Անդրադառնալով Արցախում ՏՏ բնագավառի զարգացման միտումներին՝ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ այնտեղ ամերիկյան կապիտալով բացվել է երրորդ կազմակերպությունը, Տեխնոպարկի ձևավորման համար էլ հատկացվել է համապատասխան տարածք: Ակնկալվում է, որ «Սինոփսիս» և «Թումո» կենտրոնները կտեղակայվեն նաև Արցախում:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11