Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ի՞նչ է ապրանքների դրոշմավորումը
14/12/2023 21:48
Կիսվել

Ի՞նչ է ապրանքների դրոշմավորումը

Դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ արտադրող կամ ներմուծող ընկերությունների կողմից դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է ապրանքի փաթեթավորման վրա և անհատական է ապրանքի յուրաքանչյուր միավորի համար։ Ծածկագիրը գրանցվում է համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում 2018 թվականի փետրվարի 2-ին ստորագրել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը։ ԵԱՏՄ շրջանակում hսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների պարտադիր դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։

Ո՞րն է դրոշմավորման նպատակը

Հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման նպատակն է իրականացնել վերահսկողություն շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև մանրածախ վաճառք։ Համակարգը տնտեսվարողին պաշտպանում է անբարեղիճ մրցակցությունից, սպառողին զերծ է պահում կեղծ ապրանքների օգտագործումից, իսկ պետության համար լրացուցիչ գործիք է հարկային վարչարարության բարելավման գործում։ Որակի վերահսկողությունն էլ գտնվում է սպառողի ձեռքում, քանի որ գնորդը կարող է սկանավորել ապրանքի DataMatrix ծածկագիրը և բջջային հավելվածների միջոցով ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը։

Ինչպե՞ս սկսել դրոշմավորման գործընթացը

ԵԱՏՄ շրջանակում հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությանն անհրաժեշտ է գրանցվել ազգային օպերատորի համակարգում հետևյալ քայլերով.

  1. էլեկտրոնային եղանակով ներկայացնել գրանցման դիմում,
  2. կնքել պայմանագիր,
  3. ստանալ համակարգից օգտվելու հնարավորություն։

Ո՞ր ապրանքների վրա է կիրառվում և որո՞նց համար է նախատեսվում

2023 թվականի մարտի 15-ից հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը (ԱՏԳ ԱԱ 2402), իսկ հոկտեմբերի 15-ից` ալկոհոլային ապրանքները (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208)։ Այժմ իրագործվում են դյուրակիր համակարգիչների և հեռախոսների, ջրի դրոշմավորման փորձնական ծրագրերը, նախատեսվում են նաև գարեջրի և կաթի փորձնական ծրագրերը։

Ի՞նչ է փորձնական ծրագիրը և ինչու՞ է այն անհրաժեշտ

Բոլոր այն ապրանքերը, որոնք նախատեսվում է, որ պետք է դրոշմավորվեն հսկիչ (նույնականացման) նշաններով, անցնում են փորձնական դրոշմավորման փուլով, որի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեն և ազգային օպերատորն ակտիվ աշխատում են արտահանող, ներմուծող և արտադրող ընկերությունների հետ։ Փորձնական ծրագրերը նախատեսված են համակարգը և դրոշմավորման գործընթացը տնտեսվարողների համար ավելի դյուրին դարձնելու, օգտագործման ընթացքում առաջացած խնդիրները պարզաբանելու և նախքան պարտադիր որոշման ընդունումը դրանք կարգավորելու և ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար։

Ի՞նչ տեխնիկական հնարավորություններ պետք է ունենան վաճառքի կետերը դրոշմավորված ապրանքը վաճառելու համար

Վաճառքի կետերը պետք է ապահովված լինեն երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաններներով։ Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վերջնական սպառման ժամանակ անհրաժեշտ է սկանավորել շտրիխ կոդը, որի տվյալը ՀԴՄ տվյալների հետ միասին կփոխանցվի ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։ Տեղեկատվությունը չփոխանցելը կդիտվի որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։

Ո՞րն է դրոշմավորման անհատական (սպառողական) և խմբային փաթեթավորման տարբերությունը

Գոյություն ունի ապրանքի անհատական (սպառողական) և խմբային փաթեթավորմամբ դրոշմավորում։ Անհատականի դեպքում դրոշմավորվում է յուրաքանչյուր ապրանք, իսկ խմբայինի դեպքում՝ բլոկը կամ արկղը։ Վաճառքի ժամանակ երկու տարբերակներն էլ սկանավորվում են նույն սկզբունքով։ Ավելին` բլոկի սկանավորման դեպքում կոդի տեղեկատվության մեջ երևում է նաև յուրաքանչյուր հատ ապրանքի կոդը ևս, այդիպիսի օրինակ է ծխախոտային արտադրանքը։

Հարցերի դեպքում դիմել՝ ԵԱՏՄ շրջանակում հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման, դրանց ձեռք բերման և այլ տեխնիկական հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել ազգային օպերատոր ճանաչված E-Mark «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին (www.e-mark.am, ք․ Երևան, Եզնիկ Կողբացի փ․ 83-1, հեռ։ +374 10 300 300):

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52