ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 4-ՐԴ ԻՍՊԱՆԱՑԻՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը Իսպանիայում հասել է նոր ռեկորդային ցուցանիշի: Ըստ պաշտոնական վիճակագրության` երկրում գործազրկության մակարդակը կազմել է 25.02%, ինչը ամենաբարձրն է Եվրամիության անդամ երկրների շարքում: Շարունակական տնտեսական անկման պատճառով այսօր գործազուրկ է յուրաքանչյուր 4-րդ իսպանացին:
Ինչպես կանխատեսում են վերլուծաբանները` Իսպանիայի աշխատանքի շուկայում իրավիճակը կարող է առավել սրվել. երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկում պետական ծախսերի կրճատման ուղղությամբ, ինչն, անշուշտ, իր բացասական ազդեցությունը կթողնի տնտեսական ակտիվության վրա:
Սպասվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով Իսպանիայի տնտեսությունը կկրճատվի 1.8%-ով, 2013 թվականին` 1.4%-ով: