Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է «ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
30/10/2012 15:03
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է «ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, Ա. Ալիխանյանի անվան «Ազգային գիտական լաբորատորիայի» հարևանությամբ, տեղի է ունեցել «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» հիմնարկեքի արարողությունը:

Կենտրոնի ստեղծման ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Նկատի առնելով, որ ամբողջ աշխարհում տարեցտարի չարորակ նորագոյացություններով հիվանդացության ու դրանց հետևանքով մահացության ցուցանիշների կայուն աճ է արձանագրվում, և չարորակ նորագոյացությունների դեմ պայքարը ցանկացած պետության համար բժշկակենսաբանական և սոցիալ-տնտեսական լուրջ խնդիր է համարվում՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների հետ համատեղ, մշակել է «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» ստեղծման երկարաժամկետ ծրագիր:

Նախատեսվում է, որ «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը» մատուցելու է ռադիոիզոտոպների արտադրության, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային և ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վիրաբուժական, քիմիաթերապևտիկ բուժման բարձրակարգ ծառայություններ:

Կենտրոնի առաջնային խնդիրն է բավարարել ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման պահանջարկը Հայաստանում՝ ստեղծելով այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ կտա այն դարձնել տարածաշրջանային կենտրոն:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ կարճաժամկետ, միջնաժամկետ (մինչև 3 տարի) և երկարաժամկետ (մինչև 5 տարի): Կարճաժամկետ հատվածում նախատեսվում է հիմնել ռադիոիզոտոպների արտադրության, միջուկային դեղագործության լաբորատորիա, ինչպես նաև մոլեկուլյար և ճառագայթային գերժամանակակից ախտորոշման կենտրոն: Ծրագրի միջնաժամկետ փուլում նախատեսվում է հիմնել արտահիվանդանոցային լաբորատոր ախտորոշման, ճառագայթային և քիմիաթերապեվտիկ ու ոչ-վիրահատական ծառայությունների կենտրոն: Իսկ երկարաժամկետ հատվածում կհիմնվի մինչև 200 մահճակալ ունեցող ներհիվանդանոցային վիաբուժական ծառայությունների կենտրոն, ինչպես նաև կշարունակվեն հիվանդների քիմիոթերապիայի և ռադիոթերապիայի բուժումները: Նախատեսվում է, որ ապագայում այն կներառի նաև պրոտոնային թերապիան:

«Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» գործունեության արդյունքում կմատուցվեն քաղցկեղի գերժամանակակից և ճշգրիտ ախտորոշման, բուժման և վերահսկման ոլորտում բազմազան ծառայություններ: Միևնույն ժամանակ, կենտրոնը ծառայելու է որպես գիտության, մասնագիտական վերապատրաստման, նորարարությունների և ձեռներեցության կենտրոն: Այն ստեղծվելու է միջուկային ֆիզիկայի ոլորտում Հայաստանի ավանդական կարողությունների հիման վրա՝ ծառայելով նաև նոր սերնդի բժշկական և տեխնիկական մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործին:

Կենտրոնի հիմնարկեքի արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69