ԻՍՊԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արդեն 5-րդ եռամսյակն անընդմեջ Իսպանիայի տնտեսությունը գրանցում է անկում: 2012 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, տնտեսության ծավալներով Եվրոգոտու չորրորդ երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 0,3%-ով: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տարեկան կտրվածքով ցուցանիշը կրճատվել է 1,6%-ով:
Նշենք, որ երրորդ եռամսյակի արդյունքներով երկրում գործազրկության մակարդակը կազմել է 25%: Գործազուրկների ընդհանուր թիվը գերազանցել է 5,8 մլն-ը: