Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
2013Թ.-ԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ 108.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ
05/11/2012 11:19
Կիսվել

2013Թ.-ԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԿՀԱՏԿԱՑՎԻ 108.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ

«ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով հաջորդ տարի գիտության ոլորտին ուղղված ծախսերը կկազմեն շուրջ 11 մլրդ 241 մլն դրամ: Ինչպես ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովում կայացած «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ՝ 2013 թվականին գիտատեխնիկական գործունեության համար նախատեսվել է շուրջ 11 մլրդ 156 մլն դրամ, որը 1 մլրդ 068.4 մլն դրամով ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից:

Պետբյուջեով ոլորտին հատկացվող միջոցները բաշխվելու են հիմնականում հետեւյալ ուղղություններով՝ բազային ֆինանսավորում (8 մլրդ 106.9 մլն դրամ), պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորում (1 մլրդ 536.7 մլն դրամ), պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում (1 մլրդ 071.8 մլն դրամ): Առանձին ծրագրով նախատեսվել է նաեւ 441 մլն դրամ` գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ տրամադրելու նպատակով (ընթացիկ տարվա 420 մլն դրամի դիմաց):

Միևնույն ժամանակ, կրթության ոլորտի ծախսերը ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով կազմում են 108 մլրդ 103.8 մլն դրամ: Ծախսերի աճն ընթացիկ տարվա պետբյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 2 մլրդ 672.7 մլն դրամ կամ 2.5 տոկոս: Միջոցները հիմնականում կուղղվեն հանրակրթության ոլորտին, ներառական կրթությանը, հատուկ կրթությանն ու մասնագիտացված հանրակրթական ուսուցմանը, բարձրագույն կրթությանը, «Նախնական մասնագիտական կրթություն», «Միջին մասնագիտական կրթություն», «Արտադպրոցական դաստիարակություն» դասերին:

Ըստ նախագծի՝ մանկավարժական անձնակազմի ամսական միջին հաշվարկային աշխատավարձը կկազմի 68.4 հազար դրամ, վարչական անձնակազմինը՝ 77 հազար:

Արմեն Աշոտյանը, անդրադառնալով գիտության ոլորտին ավելի շատ միջոցներ տրամադրելու պնդումներին, կարծիք է հայտնել, որ ոլորտի հաջող գործունեությունը պայմանավորված է ոչ միայն ավելի շատ ֆինանսավորմամբ, այլեւ եղած ռեսուրսների ճիշտ օգտագործմամբ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91