Շուշան Մովսիսյանը՝ Ադրբեջանի արդյունաբերության մասին. վերլուծություն
ՀՊՏՀ «Ամբերդ» տեղեկագրի հերթական համարում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Շուշան Մոսիսյանն անդրադարձել է Ադրբեջանի արդյունաբերությանը:
Ածխաջրածնային ռեսուրսների առատությունը լուրջ խնդիրներ է ստեղծում զարգացող, բայց ոչ զարգացած երկրների համար։ Նավթի պաշարներով հարուստ բազմաթիվ զարգացող երկրներ տնտեսական, սոցիալական և քաղաքական բնույթի ավելի շատ խոչընդոտների են բախվում, քան նման բնական ռեսուրս չունեցողները։ Այս երևույթը ստացել է «ռեսուրսային անեծք» անվանումը։
Զարգացող երկներից շատերի նման «ռեսուրսային անեծք» երևույթի բացասական ախտանշանները այս կամ այն չափով առկա են Ադրբեջանի տնտեսության մեջ։ 1990-ական թվականների երկրորդ կեսից սկսած՝ Ադրբեջանի նավթային տնտեսություն են ներհոսել հսկայածավալ ներդրումներ, որոնք էլ կանխորոշել են արդյունաբերության անառողջ կառուցվածքը։
«Ռեսուրսային անե՞ծք, թե՞ տնտեսական զարգացման շարժիչ ուժ. Ադրբեջանի արդյունաբերությունը» հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: