Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՊԵԿ. Փետրվարի 1-ից սկսվելու է բնակարանների վարձակալության ուղղությամբ վերահսկողությունը
13/01/2024 18:46
Կիսվել

ՊԵԿ. Փետրվարի 1-ից սկսվելու է բնակարանների վարձակալության ուղղությամբ վերահսկողությունը

Վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք պետք է վճարեն եկամտահարկ։ ՊԵԿ-ը փետրվարի 1-ից սկսելու է բնակարանների վարձակալության ուղղությամբ վարչարարությունը։ Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահը՝ տեղեկացնելով, որ արդեն կան քաղաքացիներ, որոնք դեկտեմբերի ու հունվարի առաջին օրերի համար ներկայացրել են հայտարարություն այն մասին, որ իրենք ունեն վարձակալական հարաբերություններ և ներկայացնելու են տարեկան եկամուտների հայտարարագիր։

«Արդեն ունենք 5 հազար քաղաքացի, որոնք արձագանքել են մեր կոչին ու ներկայացրել են հայտարարություն վարձակալական հարաբերությունների մասին։ Կոչ եմ անում քաղաքացիներին կամավոր ներկայացնել հայտարարություն, որ խուսափեն մեծ տուգանքներից։ Քիչ-քիչ հարկ վճարելու մշակույթը պետք է զարգացնել, որ քաղաքացին չափսոսա հարկը վճարել։ Ի վերջո, այդ գումարն օգտագործվում է սոցիալական, անվտանգային, մի շարք այլ հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով», – նշել է ՊԵԿ նախագահը։

Նա նաև տեղեկացրեց, որ աշխատում են այդ համակարգի պարզեցման համար։ Ինչպե՞ս է ՊԵԿ-ը վերահսկելու վարձակալությունների գործընթացը։ ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ ունեն բավարար գործիքակազմ վերահսկողական գործընթացը պատշաճ կատարելու համար։ Ուշադրության կենտրոնում են լինելու վարձակալության մասին հայտարարությունները, այլ պետական մարմիններից ստացվող տեղեկությունները։ Բոլոր տվյալները հավաքագրվելու են ու ՊԵԿ-ը փետրվարի 1-ից կսկսի վարչարարությունը՝ առաջին փուլում կենտրոնանալով նորակառույց շենքերի վրա։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57