Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 414.00-0.50 EUR SELL - 422.00-1.00
OIL:  BRENT - 82.62+0.32 WTI - 78.49+0.41
COMEX:  GOLD - 2348.40+1.20 SILVER - 29.62+1.89
COMEX:  PLATINUM - 963.20+0.49
LME:  ALUMINIUM - 2517.50-1.54 COPPER - 9741.50-0.54
LME:  NICKEL - 17575.00-0.40 TIN - 32318.00-1.45
LME:  LEAD - 2139.50-1.22 ZINC - 2767.50-3.23
FOREX:  USD/JPY - 157.37-0.32 EUR/GBP - 1.07-0.34
FOREX:  EUR/USD - 1.07-0.34 GBP/USD - 1.2682-0.54
STOCKS RUS:  RTSI - 1137.45+0.42
STOCKS US: DOW JONES - 38589.16-0.15 NASDAQ - 17688.88+0.12
STOCKS US: S&P 500 - 5431.60-0.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 38814.56+0.24 TOPIX - 2746.61+0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 17941.78-0.94 SSEC - 3032.63+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 8146.86-0.21 CAC40 - 7503.27-2.66
STOCKS EUR:  DAX - 18002.02-1.44
14/06/2024  CBA:  USD - 388.49+0.45 GBP - 493.58-2.10
14/06/2024  CBA:  EURO - 415.57-3.28
14/06/2024  CBA:  GOLD - 28862.45-159.32 SILVER - 365.21-1.33
ՊԵԿ-ը պարզաբանել է Բավրայի սահմանային անցակետում գրանցված անախորժ միջադեպը
16/01/2024 16:59
Կիսվել

ՊԵԿ-ը պարզաբանել է Բավրայի սահմանային անցակետում գրանցված անախորժ միջադեպը

ՊԵԿ-ը, հաշվի առնելով լրատվական կայքերում և սոցցանցերում տարածվող «Բավրայի մաքսակետում քաղաքացուն ծեծի ենթարկելու» թեմայով հրապարակումները և, նպատակ ունենալով կանխել խեղաթյուրված տեղեկատվության հետագա տարածումը, տեղի ունեցած անախորժ միջադեպի վերաբերյալ հայտնում է հետևյալը.

Քաղաքացի Լ․Գասպարյանը պարբերաբար իրականացնում է սահմանահատումներ Բավրայի սահմանային անցակետով՝ իր հետ անձնական օգտագործման ապրանքների անվան տակ ներմուծելով կենցաղային տարբեր ապրանքներ։ Շատ հաճախ, վերջինս և ուղեկցող անձինք լինում են ոչ սթափ վիճակում՝ դրսևորելով ոչ հարիր և ագրեսիվ վարքագիծ։ Նման վարքագիծ վերջիններս դրսևորում են միտումնավոր՝ հայտարարագրման ենթակա ապրանքները քողարկելու նպատակով։ 15․01․2024թ․ վերոնշյալ քաղաքացին և ուղեկցող ևս 7 քաղաքացի՝ որոնցից 2-ը իգական սեռի, մուտք են գործել մաքսային հսկողության գոտի ոչ սթափ վիճակում՝ ոչ ադեկվատ և ագրեսիվ պահվածքով։ Տևական ժամանակ այլ քաղաքացիների ներկայությամբ հնչեցրել են հայհոյանքներ, փորձեր են կատարել վնասել պետական գույքը, խաթարել են մաքսային կետի բնականոն աշխատանքը, չեն ենթարկվել մաքսային ծառայողի օրինական պահանջներին։  Նշված անձանց կարգի հրավիրելու և իրավիճակը վերահսկելի դարձնելու բազմաթիվ ապարդյուն փորձերից հետո՝ մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության գոտուց դուրս են հրավիրվել, որի ընթացքում նշված անձը ցուցաբերել է դիմադրություն: ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ ծառայողական քննությամբ դեպքի համակողմանի քննության նպատակով:

14/06/2024
դրամ
Դոլար (USD)
388.49
+0.45
Եվրո (EUR)
415.57
-3.28
Ռուբլի (RUR)
4.40
+0.04
Լարի (GEL)
135.54
+0.33
28862.45
-159.32
Արծաթ
365.21
-1.33