Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. Տնտեսության կառուցվածքը վատթարացել է
02/02/2024 17:20
Կիսվել

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. Տնտեսության կառուցվածքը վատթարացել է

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Այսպես՝

  • 2023 թվականն ավարտվել է տնտեսական ակտիվության բավական բարձր տեմպով, սակայն տնտեսության կառուցվածքը վատթարացել է:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա վերջին երկու ամիսներին կտրուկ արագացել է՝ պայմանավորված ոսկերչական գործունեության աճով, ինչի արդյունքում 2023թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%: Միևնույն ժամանակ, ինչպես 2022թ.-ին, 2023-ին ևս, տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել ժամանակավոր և աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված գործոններով, որոնք կարող են չեզոքանալ՝ թողնելով տնտեսությունն առանց աճի «լոկոմոտիվների»: Այս պայմաններում, թեև աճում է արտահանումը, սակայն զարգանում են տնտեսության ոչ արտահանելի հատվածները, մասնավորապես՝ առևտուրը, որը բավական տատանողական է և զգայուն շոկերի նկատմամբ: Ավելին, 2023թ. բարձր աճին զուգահեռ անկում է գրանցվել տնտեսական ավանդական մի շարք ճյուղերի թողարկումներում (սննդի, խմիչքների, հագուստի արտադրություն), հետևաբար նաև այդ ճյուղերի արտադրանքի արտահանման ծավալներում, ինչն արտացոլում է արտահանելի հատվածում առկա էական խնդիրները:

  • Արդյունաբերության ոլորտի 2023թ. զարգացումները բավական մտահոգիչ են:

2023թ. արդյունաբերության ոլորտում գրանցվել է բավական ցածր աճ՝ չնայած այն հանգամանքին, որ տարեվերջին աճի տեմպը սկսել է կտրուկ արագանալ: Մտահոգիչ է այն, որ անկման միտումներ են գրանցվել մշակող արդյունաբերության ավանդական կարևոր ճյուղերում (սննդի, խմիչքների, հագուստի արտադրություն), մինչդեռ ընդհանուր արդյունաբերության աճի տեմպի արագացումը պայմանավորված է ոսկերչական գործունեության աճով, որը հանդիսանում է վերաարտահանման գործընթացի բաղկացուցիչ և հնարավոր է ունենա կարճաժամկետ բնույթ: Այս առումով, ինչպես նշվեց վերևում, նկատվում է տնտեսության կառուցվածքի վատթարացում, որն արտահայտվում է նաև արդյունաբերության ոլորտի կառուցվածքի վատթարացմամբ, քանի որ մեծանում են առավել անկայուն ոլորտների կշիռները, ինչը միջնաժամկետում կարող է մեծացնել ՀՀ տնտեսության խոցելիությունն արտաքին իրավիճակի փոփոխությունների հանդեպ: Ավելին, չնայած առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի էական աճին, արդյունաբերության ոլորտի վարկերի ծավալը նվազել է, ինչը խոսում է ոլորտի ներդրումային ակտիվության նվազման, հետևաբար նաև հետագա տարիների աճի ցածր տեմպերի սպասման մասին:

  • Արտահանման կառուցվածքը նույնպես վատթարացել է:

Արդյունաբերության ոլորտի զարգացումները արտացոլվում են նաև արտահանման կառուցվածքում, ինչը ևս անհանգստության տեղիք է տալիս: Թեև արտահանման ծավալները 2023թ. էական աճ են գրանցել, դա հիմնականում պայմանավորված է եղել ոչ հայկական արտադրանքի արտահանմամբ, այսինքն՝ վերաարտահանմամբ: Միևնույն ժամանակ, ինչպես և սպասելի էր (դեռևս 2022թ. սկզբին տնտեսագետներն արդեն իսկ մտահոգություններ էին հայտնում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված նոր հնարավորությունների՝ ՀՀ տնտեսության վրա բացասական ազդեցությունների հեռանկարի մասին), հայկական արտադրության մի շարք ապրանքատեսակների գծով («կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք», «բուսական ծագման արտադրանք», «պատրաստի սննդի արտադրանք») նկատվում է արտահանման ծավալների նվազում: Այսինքն՝ արտահանման աճը պայմանավորված է եղել անկայուն և արտաքին իրավիճակով պայմանավորված գործոններով, մինչդեռ ՀՀ արտադրվող ապրանքների արտահանումը կրճատվել է: Այս պարագայում, արտաքին իրավիճակի փոփոխության դեպքում, արտահանման աճն ապահովող գործոնները կչեզոքանան, և ՀՀ արտահանումն այլևս նույն ծավալներով չի լինի՝ հանգեցնելով արտահանման զգալի կրճատման: Սա նույնպես խոսում է տնտեսության ներուժի թուլացման մասին:

  • Գյուղատնտեսության ոլորտն «ավանդաբար» շարունակում է անկում ապրել:

2023թ. գրանցվել է 0.3% անկում: Թեև կառավարությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտի խթանման համար, սակայն ոլորտը շարունակում է անկում ապրել: 2023թ. անկումը հիմնականում պայմանավորված է անասնապահության անկմամբ, ինչն էլ իր հերթին հանդիսանում է սահմանամերձ գոտիներում մի շարք արոտավայրերի կորստի հետևանք: Սա ևս մեկ գործոն է, որը նվազեցնում է տնտեսության ներուժը (քանի որ նվազում են արտադրանքի թողարկման հնարավորությունները), սակայն սա ունի նաև սոցիալական հետևանքներ, քանի որ ուղղակիորեն ազդում է գյուղական բնակավայրերում ապրող բնակչության կենսամակարդակի վրա:

  • Պետական բյուջեն 2023 թվականին էականորեն շեղվել է պլանավորվածից:

2023թ. պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են, սակայն միայն կապիտալ ծախսերի մասով: Ընթացիկ ծախսերը իրականացվել են բյուջեով նախատեսվածից ավելի մեծ ծավալներով (կատարողականի վերջնական տվյալները հասանելի կլինեն 2023թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում): Կապիտալ ծախսերը՝ թերակատարվելով հանդերձ, նախորդ տարվա համեմատ աճել են, ինչը կարող է նպաստել տնտեսական աճի արագացմանը: Սակայն անհրաժեշտ է իրականացնել դրանց առավել մանրամասն ուսումնասիրություն՝ տնտեսությանն ուղղվող և պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը տարանջատելու համար, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրանց աճի տնտեսական ազդեցությունները:

  • 2023 թվականն աչքի է ընկնում նաև արտերկրից փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքի էական ցածր մակարդակներով:

Ընդ որում, զուտ ներհոսքի նվազումը պայմանավորված է ոչ թե ներհոսքի կրճատմամբ, այլ արտահոսքի մեծացմամբ: Այսինքն՝ ՀՀ-ից արտերկիր, հիմնականում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, արտարժույթի արտահոսքը մեծացել է: Հունվար-նոյեմբեր ամիսներին դեպի ՀՀ փոխանցված ընդհանուր արտարժույթի զուտ ներհոսքը զգալիորեն նվազել է՝ շուրջ 34.5%-ով: Հատկանշական է, որ զուտ ներհոսքի նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից արտահոսքի աճով, որի ծավալը 2023թ. հունվար-նոյեմբերին կազմել է 3.7 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022թ. նույն ժամանակահատվածի 2.3 մլրդ-ի համեմատ: Մինչդեռ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է՝ կազմելով 5.2 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 4.6-ի դիմաց:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88