Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՖԵԴԵՐԻԿՈ ՖԱՋԻՆԻՆ
23/11/2012 10:56
Կիսվել

ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՖԵԴԵՐԻԿՈ ՖԱՋԻՆԻՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակին արժանացել է Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը:

Նշենք, որ Ֆեդերիկո Ֆաջինը հայտնի է որպես բազմաթիվ նորարարական գաղափարների հեղինակ, մասնավորապես, որպես առաջին միկրոպրոցեսորների նախագծման և զարգացման աշխատանքների գործընթացի ղեկավար: 

Մրցանակի հանձնման առիթով, ի պատիվ պարոն Ֆեդերիկո Ֆաջինի և տիկին Էլվիա Ֆաջինի, ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպվել է ընդունելություն, որի ժամանակ Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, իսկ ՀՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի համանախագահ Ռիչ Գոլդմանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ նախագահի մրցանակի գաղափարին և առաքելությանը, ներկայացրել մրցանակի արժանացած Ֆեդերիկո Ֆաջինին:

Մրցանակի հանձնման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ  մրցանակը Հայաստանի Հանրապետության ինքնատիպ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում:  «Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: Այս մրցանակի նպատակն է խթանել այդ առաջընթացը և, ամենակարևորը, սևեռել երիտասարդության ուշադրությունը տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների ոլորտի լայն հնարավորությունների վրա: Մենք դա արել ենք, անում ենք և անելու ենք՝ փորձելով ամենավաղ հասակից բացահայտել երեխաների ստեղծագործական տաղանդը», – նշել է ՀՀ նախագահը:

Նշենք, որ Ֆեդերիկո Ֆաջինը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի երրորդ դափնեկիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, իսկ երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը:  

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:

Մրցանակաբաշխության ֆինանսավորումը կատարվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն:

Այս տարվա մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67