Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Դոնալդ Թրամփի ընտրվելու դեպքում առևտրային միջոցներ կձեռնարկվեն ԵՄ-ի դեմ
07/02/2024 18:42
Կիսվել

Դոնալդ Թրամփի ընտրվելու դեպքում առևտրային միջոցներ կձեռնարկվեն ԵՄ-ի դեմ

Դոնալդ Թրամփը պատժիչ առևտրային միջոցներ կձեռնարկի Եվրամիության դեմ, եթե հաղթի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին Bloomberg-ը՝ հղում անելով նախկին նախագահի կողմնակիցներին։

«Թրամփն օգտագործում է առևտուրն ու մաքսատուրքերը՝ որպես բանակցային մարտավարություն՝ ստիպելու ԵՄ երկրներին գործել ԱՄՆ-ի շահերից ելնելով: Դուք դա տեսաք ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում (խմբ. – Թրամփը պահանջեց դաշինքին ավելի շատ գումար հատկացնել պաշտպանության համար)»,- ասել է նախկին նախագահի տնտեսական հարցերով ոչ պաշտոնական խորհրդականներից մեկը։ Նրա կարծիքով, «շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ քայլեր կձեռնարկի Եվրոպան ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը նվազեցնելու համար»։

Թրամփի կողմնակիցները նման պլանների տարբեր դրդապատճառներ են նշում։ Դրանց թվում նրանք նշում են հիասթափությունը ԵՄ-ում, որը չի ցանկանում ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի և չինական ընկերությունների ռազմավարական ներդրումների սահմանափակումների առումով:

Ավելի վաղ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը սպառնալիք էր անվանել Եվրոպայի համար։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58