Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՊԵԿ-ը կանխել է 7,633 կգ չհայտարարագրված հագուստի ներմուծումը
09/02/2024 15:57
Կիսվել

ՊԵԿ-ը կանխել է 7,633 կգ չհայտարարագրված հագուստի ներմուծումը

ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում, հսկողություն է սահմանվել Հայաստանի Հանրապետությունում հաշվառված երեք բեռնատար տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն՝ օրերս Բագրատաշեն մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։

Տրանսպորտային միջոցներից մեկում մաքսային ծառայողները հայտնաբերել են 5 029 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված նոր հագուստ:

Պարզվել է նաև, որ ուղեկցող փաստաթղթերում ներկայացված ապրանքների և փաստացի առկա ապրանքների քաշերի մեջ կա անհամապատասխանություն. հայտարարագրված է եղել 7829 կգ, սակայն ապրանքների իրական քաշը կազմել է 2800 կգ, փորձ են արվել այս եղանակով քողարկել ավելի արժեքավոր ապրանքներ՝ նոր հագուստ և գուլպաներ:

Մյուս բեռնատարի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է 1328 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված նոր հագուստ։ Պարզվել է, որ տարանցման հայտարարագրում կրկին նշված են ոչ ճշգրիտ տեղեկություններ։ Մասնավորապես, հայտարարագրվել է 5059 կգ խնամքի պարագաներ, սակայն բեռնատարի մեջ տվյալ ապրանքի փաստացի քաշը կազմել է 3110 կգ։

Երրորդ բեռնատարի տրանսպորտային միջոցի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է 1276 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված նոր հագուստ։ Ընդհանուր չհայտարարագրված հագուստի ընդհանուր քաշը կազմել է 7 633 կգ։

Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածի հատկանիշներով։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98