
Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2023թ.-ին կազմել են 2.359 տրլն դրամ
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2.359 տրլն դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 295.61 մլրդ դրամով կամ 14.33%-ով։
Ինչ կայանում է ծախսերին, ապա դրանք աճել են 13.6%-ով կամ 305.03 մլրդ դրամով և կազմել 2.548 տրլն դրամ։ Բյուջեի պակասուրդն աճել է 9.43 մլրդ դրամով կամ 5.25%-ով և կազմել 188.89 մլրդ դրամ։