Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁՆ ՈՒՍԱՆԵԼԻ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
28/11/2012 10:52
Կիսվել

ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁՆ ՈՒՍԱՆԵԼԻ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեից ստացված հրավերի հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կողմից առաջադրվել էր՝ Աստանայում անցկացնելու «ՀՄԿ տվյալների մոդել» խորագրով միջազգային աշխատաժողով։ 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ աշխատաժողովի ընթացքում Միքայել Փաշայանը  Ղազախստանի մաքսային հսկողության կոմիտեի, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների համար անց է կացրել մի շարք դասախոսություններ: Նրանց ծանոթացրել է առևտրի խթանմանն ուղղված  ՀՄԿ հիմնական գործիքներին, գործնական վարժություններ է վարել մասնակիցների հետ՝ ներդաշնակեցնելու Ղազախստանի ազգային տվյալները ՀՄԿ չափանիշներին:

Համաժողովի ընթացքում մշակվել է միջոցառումների ծրագիր՝ հետագա աշխատանքների իրականացման նպատակով՝ ներառելով նաև Ղազախաստանում սահմանի վրա «մեկ կանգառ պատուհան» համակարգի ներդրումը։ Աշխատաժողովի ավարտին ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը մասնակիցներին հանձնել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հավաստագրեր։

Նշենք, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը հավաստագիր էր հանձնել ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանին` որպես  Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների մոդելի բնագավառում մաքսային ծառայության տեխնիկական և գործառնային խորհրդատուի:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98