Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ԵՀ-ն ասել է, որ չի կարող կատարել լեհ ֆերմերների պահանջները՝ Ուկրաինայից գյուղամթերքի ներմուծման վերաբերյալ
11/03/2024 16:53
Կիսվել

ԵՀ-ն ասել է, որ չի կարող կատարել լեհ ֆերմերների պահանջները՝ Ուկրաինայից գյուղամթերքի ներմուծման վերաբերյալ

Եվրահանձնաժողովը չի կարող կատարել լեհ ֆերմերների պահանջը՝ արգելելու Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը, քանի որ Լեհաստանի իշխանությունները նախկինում միակողմանիորեն արգելել էին ուկրաինական հացահատիկի ներմուծումը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Եթե նայենք ուկրաինական հացահատիկի շուրջ ստեղծված իրավիճակին, շատ հարցեր են առաջանում, քանի որ Լեհաստանն արդեն միակողմանիորեն արգելել է ուկրաինական հացահատիկի ներմուծումը», – ասել է  Դոմբրովսկիսը՝ հիմնավորելով, որ իրենք չեն կարող արգելել այն, ինչը Լեհաստանում արդեն արգելված է:

Դոմբրովսկիսը կասկածի տակ է դրել Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի իշխանությունների կողմից ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքի օրինականությունը և հայտարարել այդ երկրների դեմ միջոցներ ձեռնարկելու իր պատրաստակամության մասին։

«Մենք նախազգուշական նամակներ ենք ուղարկել Հունգարիային, Լեհաստանին և Սլովակիային: Եթե իրավիճակը չբարելավվի, ապա մենք պատրաստ ենք ավելի հեռուն գնալ և սկսել այդ երկրների կողմից ԵՄ նորմերը խախտելու դեմ ընթացակարգ»։

Հիշեցնենք՝ 2023 թվականի նոյեմբերից լեհ փոխադրողներն ու ֆերմերները պարբերաբար ցույցեր են անցկացնում՝ արգելափակելով անցակետերը Ուկրաինայի հետ սահմանին։ Փետրվարի 9-ից մարտի 10-ը ողջ երկրով մեկ բողոքի ակցիա է հայտարարվել ուկրաինական գյուղմթերքի ներկրման դեմ։ Ֆերմերները պահանջում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղմթերքի ներկրումը։ Բողոքի ակցիային աջակցել է Լեհաստանի գյուղատնտեսության նախարարությունը։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88