Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՊԵԿ-ն ամփոփել է հարկային ստուգումների արդյունքները
04/04/2024 16:31
Կիսվել

ՊԵԿ-ն ամփոփել է հարկային ստուգումների արդյունքները

ՊԵԿ-ն ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին իրականացրել է 4900 ՀԴՄ ստուգում, որը 20%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Արձանագրվել է շուրջ 1900 խախտում, որը 31%-ով  ավել է 2023-ի առաջին եռամսյակի համեմատ։ Սստուգումների արդյունքում տնտեսվարողներին առաջադրված պատասխանատվության միջոցը կազմել է շուրջ 690 միլիոն դրամ:

«Նախորդ տարին համարեցինք վարչարարության բարելավման տարի։ Այս տարին սկսել ենք նույն ոգով, պատկերը ցույց է տալիս, որ լայնածավալ հսկողություն ենք իրականացում, որ հասնենք մեր նպատակին, այն է՝ ստվերի կրճատմանը, ինչն էլ իր հերթին կբերի պետական եկամուտների ավելացմանը։ Վարչարարությունից զատ, նաև տեսնում ենք, որ փոխվում է տնտեսվարողների վարքագիծը։ Առաջին եռամսյակում տպագրվել է 160 միլիոն հաշվարկային փաստաթուղթ՝ ներառյալ ՀԴՄ կտրոնները, որը 18 միլիոնով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Եթե գումարային ասեմ, ապա այս տարվա առաջին 3 ամիսներին շուրջ 470 մլրդ դրամով ավելի շրջանառություն է հայտարարագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասել է ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը և ընդգծել, որ ՀԴՄ կտրոնների չտրամադրման առնչությամբ առավել ռիսկային ոլորտներն են ծաղիկների, կոսմետիկայի, զարդեղենի վաճառքի շուկան, շինարարությունը։

ՊԵԿ-ում գոհ են նաև զբաղվածության շուկայում տիրող իրավիճակից. տարվա առաջին եռամսյակում իրականացվել է 498 չգրանցված աշխատողների ստուգում, որը 26%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ստուգումների արդյունքում շուրջ 240 դեպքով արձանագրվել է խախտում։

«Ստուգումներով հայտնաբերվել են 483 չգրանցված աշխատողներ: Արդյունքում՝ առաջադրվել է շուրջ 120,8 մլն դրամ տուգանք: Այստեղ առավել ռիսկային են շինարարության, հանրային սննդի ոլորտները։ Ասեմ, որ աշխատաշուկայում մենք տնտեսվարողների մոտ տեսնում ենք վարքագծի փոփոխություն։ Ստուգումների արդյունքում աշխատողներն օրինական գրանցվում են, ու շատ քիչ դեպքեր են լինում, որ նույն ընկերությունում այս խախտումը կրկնվում է։ Մեկ ցուցանիշ ներկայացնեմ, այս տարվա փետրվարին մոտ 34 հազար հարկ վճարող է գրանցվել։ Իհարկե, չենք կարող ասել, որ ամբողջ 34 հազարը նոր աշխատատեղերին է վերաբերում, ակնհայտ է, որ դրա մի մասը միանշանակ ստվերի կրճատման արդյունք է»:

Առաջին եռամսյակում ՊԵԿ-ն ուշադրության կենտրոնում է պահել նաև անկանխիկ գործարքները։ Իրականացված 2454 հսկիչ գնումից շուրջ 659 խախտում է արձանագրվել։ Սստուգումների արդյունքում տնտեսվարողներին առաջադրված պատասխանատվության միջոցը կազմել է շուրջ 213 միլիոն դրամ։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57