
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺԵՂԱՑՎՈՒՄ Է
Իսպանիայի բանկն ուժեղացնում է վերահսկողությունը երկրի ֆինանսական կազմակերպությունների գործունեության նկատմամբ: Եվրոպական գործընկեր կառույցների պահանջով՝ իսպանական մի շարք բանկերում մեկնարկել են ստուգումներ, որոնք ընթանում են նոր կարգով: Այն մշակվել է եվրոպական գործընկերների հետ՝ ֆինանսական օգնության պայմաններին համապատասխան:
Հիշեցնենք, որ Եվրոպական ESM կայունության հիմնադրամը Իսպանիային տրամադրել էր 39,5 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն՝ երկրի բանկային համակարգի վերակազմավորման նպատակով: Ֆինանսական միջոցների որոշ մասը կուղղվի իսպանական ազգայնացված չորս բանկերի՝ Bankia-ի, Novagalicia-ի, CatalunyaCaixa-ի և Banco de Valencia-ի վերակազմավորմանը: