Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
2024թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
02/05/2024 16:49
Կիսվել

2024թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն 2024թ. փետրվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 733,917 մարդ, այդ թվում 214,147 պետական և 519,770 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.7% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 6% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2024թ. փետրվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 125,842 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 124,080 է, որից պետական՝ 112,841, ոչ պետական՝ 11,239։

Մշակող արդյունաբերություն՝  86 526 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝  51,231 զբաղված, որից պետական՝ 26,871, ոչ պետական՝ 24 360։

Տեղեկատվություն և կապ՝ 44,289 աշխատակից, որից պետական՝ 2,091, ոչ պետական՝ 42,198։ Մասնավորապես, Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 31,782 աշխատակից, որից պետական՝ 324, ոչ պետական՝ 31,458։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 38,575 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 34,398 զբաղված, որից բոլորը պետական։

Շինարարություն՝ 32,010 զբաղված, որից պետական՝ 323, ոչ պետական՝ 31,687։

Սպասարկման այլ ծառայություններ 28 851 աշխատակից, որից պետական՝ 1,482 , ոչ պետական՝ 27,369։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 26 045 աշխատակից, որից պետական՝ 7,038, ոչ պետական՝ 19,007։ Մասնավորապես, գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 5,778 զբաղված, որից պետական՝ 4,805, ոչ պետական՝ 973։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 23,272 աշխատակից, որից պետական՝ 9,721, ոչ պետական՝ 13,551։ Մասնավորապես, մշակույթ և արվեստ՝ 10,246 զբաղված, որից պետական՝ 9,471, ոչ պետական՝ 775։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 22,948 զբաղված, որից պետական՝ 872, ոչ պետական՝ 22,076։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,463 աշխատակից, որից պետական՝ 8,838, ոչ պետական՝ 13,625։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 21,431 զբաղված, որից պետական՝ 3,468, ոչ պետական՝ 17,963։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,345 աշխատակից, որից պետական՝  1,558, ոչ պետական՝  15,787։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 11 629 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,266 աշխատակից, որից պետական՝ 660, ոչ պետական՝ 7,606։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 8,036 զբաղված, որից պետական՝ 432, որ պետական՝  7,604։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝  6,680 զբաղված, որից պետական՝ 3,554, ոչ պետական՝  3,126։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37