ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՐՈՇԵԼ Է ԵՐԿԻՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ ՈՍԿՈՒ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
Գերմանիան վերանայել է իր ոսկու պահուստները երկրի սահմաններից դուրս պահելու հարցը և որոշել հետ վերադարձնել դրանց մի մասը: Սպասվում է, որ երկիր կվերադարձվեն, մասնավորապես, Նյու-Յորքում և Փարիզում պահող ոսկու պահուստների մի մասը:
Նշենք, որ Գերմանիայի ոսկու պահուստները գնահատվում են շուրջ 3,4 հազար տոննա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 150 մլրդ եվրո:
Երկրի ոսկու պահուստների 45%-ը պահվում է ԱՄՆ Դաշնային պահուստային բանկում, 13%-ը՝ Անգլիայի բանկում, իսկ 31%-ը՝ Գերմանական դաշնային բանկում, 11%-ը՝ Ֆրանսիայի բանկում: