
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԿՍՏԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՏՐԱՆՇԸ
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է ֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում Պորտուգալիային հերթական՝ 839 մլն եվրո ծավալով վարկային տրանշի տրամադրումը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մայիսին Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրամիությունը Պորտուգալիայի ֆինանսական խնդիրների լուծման համար հաստատել էին 78 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ֆինանսական օգնության փաթեթը, որը դիմաց երկիրը պետք է «ապահովի» պետական բյուջեի պակասուրդի կրճատում: